Ծիծաղելի տեղեկություններ՝ Աբովյանի վերաբերյալ

Մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ Աբովյան քաղաքում մանկապարտեզներն ու այլ ուսումնական հաստատություններ աշխատել են մինչև կեսօր` Ազատության հրապարակում ԲՀԿ-ի հանրահավաքի պատճառով: Նշվում էր, որ ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվում Երևան` հանրահավաքին մասնակցելու համար: Այս տեղեկատվության կապակցությամբ ԳԱԼԱ-իհետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ նման լուրերը պարզապես ծիծաղելի են. «Այսինքն` ինչու պետք է փակվեն մանկապարտեզները, ասենք` մանկահասակ երեխանե՞րն են մասնակցելու հանրահավաքին, նման տեղեկությունները պարզապես ծիծաղելի են, իսկ ով հարցադրումներ ունի այս կապակցությամբ, կարող է գալ ու անձամբ տեսնել, թե ովքեր են մասնակցում հանրահավաքին»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031