Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Շտեֆան Ֆյուլեն հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևի, կրթության նախարար Միկայիլ Ջաբարովի, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևի, ինչպես նաև ընդդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում քննարկվելու են ԵՄ-Ադրբեջան երկկողմ կապերը և առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագագաթաժողովի հետ կապված հարցեր: Ֆյուլեն վաղը ելույթ կունենա Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում և կմասնակցի մամուլի ասուլիսի:

Տեսանյութեր

Լրահոս