Աբսանձեի ձերբակալման փաստը հաստատել է ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:
Հասկանալով նախընտրական փուլի «առանձնահատկությունները»` Նաիրա Զոհրաբյանին ու Տիգրան Ուրիխանյանին կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանները կատարում են իրենց գործառույթները և ինչպես բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ, Ծիծեռնակաբերդում էլ պահպանել են հասարակական կարգը:
Օբամայի հայտարարությունում Հայոց ցեղասպանությունը որակվել է որպես 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը:
IHD-ի ստամբուլյան մասնաճյուղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել է Թուրք-իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև, որը ժամանակին ծառայել է որպես բանտ:
ԽԺԿ-ն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն է:
Դիմելով այսօր Վատիկանում հավաքված 75.000 հավատացյալներին՝ Հռոմի պապը կոչ է արել գտնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծումը:
Կարելի էր ակնկալել, որ նախագահը վետո կդնի ընդհանուր դատարանների վերաբերյալ օրինագծի վրա, քանի որ նա այդ մասին հայտարարել է դեռ օրինագծի լսումների ժամանակ:
Այս տարի ապրիլի 24-ի նախօրեին հայկական կայքեր չեն կոտրվել, սակայն փոխարենը հայ հաքերները, մանսավորապես՝ Armenian Cyber Army հայկական հաքերներից բաղկացած խումբը, կոտրել է մի շարք ադրբեջանական և թուրքական կայքեր՝ այդ կայքերում տեղադրելով Ցեղասպանության մասին լուսանկարներ և տեսանյութեր:
Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմը:
Փարիզում այսօր կայանում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4-րդ տուրը: Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանն, ով իր ակտիվում ունի 1.5 միավոր, սպիտաներով խաղում է ռուս Պյոտր Սվիդլերի (1 մ.) հետ:
Ես առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդ բարձրանալիս ճանապարհին ոչ մի տեղ չեմ կանգնում:
Բնակության համար ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Գլազգո քաղաքը, իսկ ամենաանվտանգը՝ Քարդիֆը:
Ազգային Ժողովի Էթիկայի հանձնաժողովը Երևանում Մոսկվայի տան տնօրենից դիմում է ստացել, որպեսզի հանձնաժողովի անդամները քննեն ՀՀԿ խմբակցության անդամ, երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը:
Ամբողջ ընթացքում ՀԱԿի երթի մասնակիցները սպասում էին ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց վերջինս այդպես էլ չմիացավ ո՛չ երթի ընթացքին և ո՛չ հուշահամալիրի մոտ:
Այս մասին հայտարարել է նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Դոնատո Մարրան:
Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու և դիմել փախուստի:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրենի թափուր պաշտոնի համար:
Նա պարզաբանել է, որ դատվածություն և անգամ պայմանական դատվածություն ստանալու դեպքում չի կարողանա մասնակցել ընտրություններին:
Առաջիկա գիշերը պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի և այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ և ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքը ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:
Այսօր Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր էին այցելել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ էին նաև նրա տիկինը՝ Արմենուհի Հովհաննիսյանն ու ավագ որդու՝ Կարին Հովհաննիսյանը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Վարդան Սեդրակյանը զենք ձեռք բերելու համար գործով մյուս մեղադրյալներին վճարել է 1000 դոլար:
Երևանում 77 տարեկան հասակում` քաղցկեղից մահացել է «օրենքով գող»` Ռաֆիկ Խոեցյանը, ով հայտնի է նաև Խայ մականունով:
Սկզբնական շրջանում PETMAN-ը նախատեսված է եղել հենց զինվորական հանդերձանքի փորձարկման համար:
Մարմնական վնասվածքներով Արցախի փողոցից բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա մի կին և 22-ամյա աղջիկ, որոնք հայտարարել են, որ վնասվածքներն ստացել են Արցախի փողոցում 62/Ա երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Օրական մատակարարումների ծավալը հասցվել է մինչև 60.000 բարելի:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն են տարածել, որում Թուրքիայից պահանջում են վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները:
«Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրազենային վնասվածքներ ունի նաև Վահե Ղուկասյանը` հետույքի շրջանում:
Թուրքիան 2012 թվականի նոյեմբերին դիմեց ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իրեն հատկացնել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ:
Գագիկ Ծառուկյանին Ոստիկանությունը (իմա՝ իշխանությունը) ակնարկել է, որ ընդդիմադիրներին թույլ չեն տալիս օգտվել այն արտոնություններից, որոնք տրված են իշխանությանը: