Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալվել է Ֆրանսիայից մարիխուանա ստացած լրագրողը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալվել է լրագրող Իրակլի Աբսանձեն, ով ստացել է մարիխուանայով ծանրոց: Լրագրողին մարիխուանա են ուղարկել Ֆրանսիայում բնակվող նրա ընկերները:

Աբսանձեի ձերբակալման փաստը հաստատել է ՆԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին: Վերջինիս խոսքերով՝ ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով (թմրանյութերի ապօրինի գնում ու պահպանում):

Իրակլի Աբսանձեն մինչև նախորդ տարվա նոյեմբերը զբաղեցրել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «9-րդ ալիք» հեռուստաալիքի տարածաշրջանային նորությունների պրոդյուսերի պաշտոնը: Այդ հեռուստաալիքն իր հեռարձակումները վերսկսել է նախորդ տարվա մայիսին (հեռուստաալիքի հեռարձակումները դադարեցվել էին 2004 թվականին):

Աբսանձեն ներկայումս աշխատում է «Լիբերալ» պարբերականում, ինչպես նաև հոդվածներ է գրում արտասահմանյան մի շարք լրատվական գործակալությունների համար: Նա նաև հանդիսանում է «Լրագրողական էթիկայի խարտիայի» անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս