Օբաման վերստին խուսափել է ցեղասպանություն բառն օգտագործելուց

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել: Օբաման հերթական անգամ խուսափել է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց՝ փոխարենը գործածելով «Մեծ եղեռն» բառերը:

Օբամայի հայտարարությունում Հայոց ցեղասպանությունը որակվել է որպես 20-րդ դարի ամենամեծ չարագործություններից մեկը: Օբաման ընդգծել է, որ առաջ ընթանալու համար անհրաժեշտ է պատասխանատվություն կրել անցյալի իրողությունների համար:

Թուրքական Zaman թերթն իր հերթին ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ այս տարի ԱՄՆ Կոնգրեսի օակարգում չի ընդգրկվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930