Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը կարող է հաղթահարել նախագահի դրած վետոն. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին կարծում է, որ խորհրդարանը կարող է հաղթահարել դատական բարեփոխումների վրա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դրած վետոն.

«Կարելի էր ակնկալել, որ նախագահը վետո կդնի ընդհանուր դատարանների վերաբերյալ օրինագծի վրա, քանի որ նա այդ մասին հայտարարել է դեռ օրինագծի լսումների ժամանակ: Դրա համար էլ խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ էր դրան: Սակայն սկզբնական շրջանում մենք կծանոթանանք նախագահի առաջարկների հետ:

Չեմ կարծում, թե նա մեզ կառաջարկի ուշադրության արժանի որևէ բան: Դրա համար էլ խորհրդարանը հաջողությամբ կհաղթահարի նախագահի դրած վետոն: Խորհրդարանի ընդունած օրենքներն օգտակար են երկրի համար, իրավիճակը դատարաններում անպայմանորեն պետք է փոխվի դեպի լավը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930