Բաժիններ՝

Երևանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Խոեցյանը

Երևանում 77 տարեկան հասակում` քաղցկեղից մահացել է «օրենքով գող»` Ռաֆիկ Խոեցյանը, ով հայտնի է նաև Խոյ մականունով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ռաֆիկ Խոեցյանը հայտնի է որպես հանցագործ աշխարհի ավագ սերնդի ներկայացուցիչ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Խոյը հանգստի է անցել` փոխանցելով իր գործերը` որդուն` Ռաֆայելին:

Խոեցյան-կրտսերը նույնպես կրում է «օրենքով գողի» տիտղոսը ու Մոսկվայում ղեկավարել է գրպանահատների ու կողոպտիչների մի ամբողջ խմբի:

Կարդացեք նաև

Խոյի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 25-ին: Սպասվում է, որ այդ կապակցությամբ Երևան կայցելեն նախկին Խորհրդային Միության քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս