Բաժիններ՝

10 տարում Մեծ Բրիտանիայում հանցագործությունների քանակը նվազել է 25 տոկոսով

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ 2003-2012 թվականներին Մեծ Բրիտանիայում նվազել է հանցագործության մակարդակը, ինչը մասնավորապես առնչվում է սպանությունների քանակին:

Այս մասին են վկայում ավստրալական Խաղաղության ու էկոնոմիկայի ինստիտուտի իրականացրած հետազոտության արդյունքները: Փորձագետները Մեծ Բրիտանիայում հանցավորության մակարդակի անկումը կապում են ալկոհոլի սպառման կրճատման, բնակչության ծերացման, ոստիկանական աշխատանքի բարելավման ու աշխատավարձերի բարձրանալու հետ:

Հետազոտության համաձայն՝ 2003-2012 թվականներին Մեծ Բրիտանիայում 100.000 մարդուն բաժին ընկնող սպանությունների քանակը 1.99-ից նվազել է մինչև 1-ի: Ընդ որում, 10 տարում մեկ քառորդով պակասել է բռնի հանցագործությունների մակարդակը՝ 100.000 մարդուն բաժին ընկնող հանցագործությունների քանակը 1255-ից նվազել է մինչև 933-ի:

Միայն նախորդ տարի այդպիսի հանցագործությունների հետևանքով հոսպիտալացվածների քանակը նվազել է 14 տոկոսով՝ կազմելով 267.291 մարդ: Մեծ Բրիտանիայի ամենաանվտանգ վայրեր են ճանաչվել Նորֆոլկի, Հարթֆորդշիրի ու Հարավային Քեմբրիջշիրի դքսությունները:

Ամենավտանգավոր շրջան է ճանաչվել Լոնդոնի հարավային հատվածում գտնվող Լյուիշեմ շրջանը, ուր մեկ շնչին բաժին ընկնող սպանությունների միջին քանակը կրկնակի գերազանցում է ողջ երկրում տվյալ ցուցանիշը: Բնակության համար ամենավտանգավոր քաղաք է ճանաչվել Գլազգո քաղաքը, իսկ ամենաանվտանգը՝ Քարդիֆը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս