Հյուսիսային Իրաքի քրդերն այս տարի կրկնապատկել են Թուրքիայի տարածքով նավթի արտահանման ծավալը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի սկզբից սկսած՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը կրկնապատկել է նավթի արտահանումը համաշխարհային շուկաներ: Այս մասին գործակալությանը հայտնել են ինքնավարության նավթային գործողություններին մոտ կանգնած աղբյուրները:

Աղբյուրների խոսքերով՝ նավթի ու կոնդենսատի մատակարարումներն իրականացվում են Թուրքիայի միջոցով՝ շրջանցելով Իրաքի դաշնային խողովակաշարային համակարգը: Աղբյուրները հավելել են, որ օրական մատակարարումների ծավալը հասցվել է մինչև 60.000 բարելի: Ակնկալվում է, որ մայիսին դա կհասցվի օրական մինչև 70.000 բարելի:

Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարում նավթի նմանատիպ արտահանումը: Մինչդեռ Թուրքիան ամեն գնով խրախուսում է այդ գործընթացը: BP-ի տվյալներով՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության նավթային պաշարները գնահատվում են 45 միլիարդ բարել:

Տեսանյութեր

Լրահոս