Քրդական կուսակցությունը թուրքական պետությանը կոչ է արել ներողություն խնդրել հայերից

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն է:

Այս մասին նշված է ԽԺԿ-ի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում: Դրանում ասվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ը մարդկության պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկն է:

Հայտարարությունում Թուրքիային կոչ է արվում առերեսվել սեփական պատմության հետ, պատասխանատվություն կրել անցյալի համար և պատճառած մեծ ցավերի համար ներողություն խնդրել հայերից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930