26 տարի առաջ` 1987թ. մարտի 30-ին, Երկրի ուղեծիր դուրս բերվեց «Գլազար» գերմանուշակագույն աստղադիտակը, որն առ այսօր մնում է հայկական վերջին տիեզերական աստղադիտարանը, իսկ մեկ տարի անց` ուղիղ 25 տարի առաջ, լույս տեսավ «Գլազարի» արդյունքներով ստացված գիտական առաջին հոդվածը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը կարծում է, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կմասնակցի ապրիլի 9-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը:
Այսօր` մարտի 30-ին Մոսկվայի Ճառագայթաբանության ռուսաստանյան կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվել է հայտնի դերասան և ռեժիսոր Վալերի Զոլոտուխինը:
«Ի՞նչ երդմնակալություն, ինչի՞ եք այս երկիրը վարկաբեկում անլուրջ քայլերով: Այսպիսի բան եղե՞լ է այս աշխարհում: Մենք պետք է առաջի՞նը լինենք ամեն տեղ, ինչպես նաև՝ հիմարության բնագավառում»- ասում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
Վենեսուելայում նկարահանել են մի մուլտֆիլմ, որում երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսն ընկնում է դրախտ:
Հերթական անգամ իրենց լավագույնս դրսևորած մի շարք զինծառայողներ մարտի 30-ին պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից:
Այն մարդիկ, ովքեր իրենց օրգանիզմի առողջացման նպատակով երբևէ հացադուլ են հայտարարել, ասում են, որ կա հացադուլի հատուկ ընթացակարգ: Ըստ այդմ առաջին հացադուլը պետք է անել հենց 14 օրով… Երկրորդ անգամ արդեն կարելի է հացադուլ անել 21 օրով, քանի որ օրգանիզմը հարմարվել է հացադուլի 14-օրյա ռեժիմին, և պատրաստ է ավելի մեծ ծանրաբեռնվածության:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանին է մակագրվել փողերի լվացման և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության հատկանիշներով հարուցված և միջազգային արձագանք ստացած գործը:
Եթե սթափ գնահատենք քաղաքական պրոցեսները, մասնավորապես հացադուլը, կարող ենք ասել, որ այն տանում էր դեպի փակուղի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլից դուրս գալու որոշմանը:
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ մարտի 24-ից 30-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ապրիլի 1-ից դադարեցնում է Երևան-Ստամբուլ չվերթի իրականացումը:
Երգչի փաստաբան Լևան Ջավախաձեն նույնպես հայտարարել է, որ Սոսո Պավլիաշվիլիի նկատմամբ որևէ մեղադրանք չի ներկայացվել:
2013 թվականի հունվար -փետրվար ամիսներին հանրապետությունում գրանցվել է 2483 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2077-ի դիմաց։ Գրանցված հանցագործությունների թիվն աճել է 406-ով կամ 19.5%-ով։
Սիրիայի իմաստուն ժողովուրդը երբեք մյուսներին թույլ չի տա որոշումներ կայացնել իր փոխարեն:
«Ժողովրդական լեզվով ասած` իշխանությունը «դաղալություն» արեց. կրկին նույն բանն էր լինելու` բանակցությունների արդյունքում ՀԱԿ-ը պետք է ստանար ինչ-որ վերահսկողական ֆունկցիաներ, սակայն իրենք այդ ընթացքում շինծու գործով ձերբակալեցին մեր տղաներին` Տիգրան Առաքելյանին և մյուսներին, և օգտագործեցին մեր դեմ»,- ասում է Շահեն Պետրոսյանը:
Ոստիկանները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան տեղափոխեցին մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողին:
Այսպիսի եզրակացություն է պարունակում Հարվարդի համալսարանի անցկացրած հետազոտությունների արդյունքների զեկույցում, որը հրապարակվել է Հարվարդի համալսարանի կայքում:
«Մի բան է, երբ մարդը հացադուլի մեջ է իրականացնում քաղաքական պայքար, մեկ այլ բան, երբ դուրս է գալիս հացադուլից: Քաղաքական շահերն ու պետության շահերն են պահանջում, որ Հայաստանը առաջնորդվի իրատեսական քաղաքական օրակարգով ու երխկոսությամբ»,- ասում է Էդ. Շարմազանովը
Եվրոպայում նա հանդիպումներ է ունենալու եվրոպացի մի շարք չինովնիկների հետ և քննարկելու է համաշխարհային տնտեսության ու Եվրոպայի երկրների տնտեսությունների զարգացման հարցը:
Հրետակոծությունն իրականացվել է մարտի 28-ի գիշերային ժամերին և ուղղված է եղել Հաֆթանինի շրջանին, ուր PKK-ն ունի թիկունքային բազաներ:
«Իմացայ, որ կրքեր են բորբոքուել իմ բուժմանը պետականօրէն աջակցելու հետ կեպուած։ Ծիծաղելին այն է, որ ես այդ դրամը դեռ չեմ ստացել, իսկ զարմանալին այն, որ այդքան չարակամներ ունենք»,- գրել է Պ.Հայրիկյանը
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչն օրեր առաջ հայտարարել էր, որ հետախուզման մեջ գտնվող «Ալ Քաիդայի» անդամները ներթափանցել են Սիրիա:
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունները` ՀՀԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը, «Առաքելություն»-ը և «Բարև Երևան» դաշինքը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում` ապրիլի 7-ից մինչև մայիսի 3-ի ժամը 24-ը, կարող են օգտվել նաև հեռուստառադիոեթերից:
Ահաբեկիչները, որոնք լքում են Թուրքիան, պետք է իրենց զենքը թողնեն երկրում:
«Հայաստան-Չեխիա խաղում Հայաստանի հավաքականի պարտությունը բուռն արձագանքներ է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ շատերը պահանջում են անգամ գլխավոր մարզչի հրաժարականը: Այս և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ:
Բաղըշը հայտարարել է, որ ստեղծվել է թուրք-իսրայելական համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով տուժածների հարազատներին փոխհատուցում տալու հարցով:
Այս մասին հայտնել է Francaise des jeux (FDJ) ընկերությունը, որը պատասխանատու է Ֆրանսիայի տարածքում վիճակախաղի անցկացման համար:
«Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը՝ հացադուլը դադարեցնելու մասին, ուրախալի լուր է: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում, որ որևէ մեկը իրեն միտումնավոր կերպով վնաս տա և փչացնի իր առողջությունը»:
«Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվան խոսել է որդու ֆուտբոլային ապագայի մասին։