Իսրայելն իր պատմության մեջ առաջին անգամ ներողություն է խնդրում մեկ այլ երկրից. Էգեմեն Բաղըշ
CNN Türk-ի փոխանցմամբ`Թուրքիայի` Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ ստեղծվել է թուրք-իսրայելական համատեղ հանձնաժողով, որը կզբաղվի «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով տուժածների հարազատներին փոխհատուցում տալու հարցով:
Բաղըշն ուշադրություն է հրավիրել նրա, որ Իսրայելն իր պատմության մեջ առաջին անգամ ներողություն է խնդրում մեկ այլ երկրից (Թուրքիա): Բաղըշի խոսքերով` «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով զոհվել է Թուրքիայի Հանրապետության 9 քաղաքացի, ևս մեկը գտնվում է անկողնային ու անգիտակից վիճակում.
«Հենց մեր այս 10 եղբայրների մերձավորներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջել: Փոխհատուցման ստացման համար ձևավորում ենք հանձնաժողով: Իսրայելական կողմից այդ հանձնաժողովի մեջ է մտել Արդարադատության նախարարը, իսկ մեր կողմից` փոխվարչապետ Բյուլենթ Արընչը»: