Բաժիններ՝

ԱՄՆ ֆինանսների նախարարը Եվրոպա կայցելի ապրիլի 8-9-ին. մամուլ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ`ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն Եվրոպա կայցելի ապրիլի 8-9-ին: Եվրոպայում նա հանդիպումներ է ունենալու եվրոպացի մի շարք չինովնիկների հետ և քննարկելու է համաշխարհային տնտեսության ու Եվրոպայի երկրների տնտեսությունների զարգացման հարցը:

Բանակցությունների ժամանակ շեշտը դրվելու է Եվրոպայի տնտեսական զարգացման ու քաղաքական այն միջոցների վրա, որոնք խթանելու են գլոբալ տնտեսական աճը և ֆինանսական կայունության ամրագրումը:

Նշվում է, որ Լյուն ապրիլի 8-ին ժամանելու է Բրյուսել, ուր հանդիպումներ է անցկացնելու ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլլի Ռեհնի ու ներքին շուկայի գծով եվրահանձնակատար Միշել Բառնիեի հետ:

Ապա ամերիկացի նախարարը մեկնելու է Ֆրանկֆուրտ, ուր բանակցություններ է վարելու Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի հետ: Հաջորդ օրվա համար պլանավորված է, որ Լյուն Բեռլինում հանդիպում է ունենալու Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի հետ, ապա մեկնելու է Փարիզ` բանակցելու համար Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիչիի հետ:

Հիշեցնենք, որ Ջեյկոբ Լյուն ԱՄՆ ֆինանսների նախարար է դարձել մոտ մեկ ամիս առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս