Բաժիններ՝

Հանցագործությունների թվի երկնիշ աճ՝ Հայաստանում

2013 թվականի հունվար -փետրվար ամիսներին հանրապետությունում գրանցվել է 2483 հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2077-ի դիմաց։ Գրանցված հանցագործությունների թիվն աճել է 406-ով կամ 19.5%-ով։

Այս տվյալները նվրկայացված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-փետրվարին» զեըկույցում։

Նշենք, որ ամենից շատ աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 557-ից հասնելով 822-ի։ Այդ թվում՝ գողության դեպքերը 316-ից հասել են 622-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031