Մահացել է դերասան Վալերի Զոլոտուխինը

Այսօր` մարտի 30-ին Մոսկվայի Ճառագայթաբանության ռուսաստանյան կենտրոնում կյանքի 72-րդ տարում վախճանվել է հայտնի դերասան և ռեժիսոր Վալերի Զոլոտուխինը: Այս մասին հաղորդում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Զոլոտուխինի առողջական վիճակը վատացել էր դեռևս ս.թ. փետրվարի 28-ին, իսկ մարտի 4-ին նրան տեղափոխել էին հիվանդանոց: Հենց այդ ժամանակ էլ Վ.Զոլոտուխինը թողեց Տագանկա թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա նովոստի» գործակալությունը, դերասանի մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք, իսկ վերջին 2 շաբաթում նա գտնվել է կոմայի մեջ:

zol1 zol2 zol3 zol4

Վալերի Զոլոտուխինը ծնվել է 1941 թ. հունիսի 21-ին Ալթայի երկրամասում: 1964 թ. նա ավարտել է Ստանիսլավսկու անվան Թատրոնի պետական ինստիտուտը, որից հետո սկսել է աշխատել Մոսխորհրդի անվան թատրոնում: 1964 թվականից Զոլոտուխինը խաղում էր Ռուսաստանում հայտնի Տագանկայի թատրոնում, իսկ արդեն 1965 թվականից հայտնի դարձավ նաև որպես կինոյի դերասան: Ընդհանուր առմամբ` Զոլոտուխինը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմերում և հեռուստասերիալներում, այդ թվում` «Բումբարաշ», «Հրաշագործները», «Տայգայի տիրակալը», «Շարքային Իվան Չոնկինի կյանքն ու զարմանալի արկածները»,  «Գիշերային հերթափոխ» («Ночной дозор») և այլն:

Տեսանյութեր

Լրահոս