Բաժիններ՝

Օջալանին տնային կալանք տալու մասին խոսք անգամ լինել չի կարող. Էրդողան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեկնաբանել է Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տնային կալանք տալու հնարավորությունը.

«Օջալանին տնային կալանք տալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Տվյալ հարցն անգամ ենթակա չէ քննարկման: Եթե Մենք Օջալանին ուղարկենք F տիպի նորմալ բանտ, ապա այդ դեպքում ինչո՞ւ ենք ամեն օր մասնակցում հանրահավաքներին, որոնց մասնակցում են հազարավոր մարդիկ»:

Էրդողանը հերքել է նաև «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) մարտիկներին համաներում տալը. «Ահաբեկիչները, որոնք լքում են Թուրքիան, պետք է իրենց զենքը թողնեն երկրում: Նրանք, ովքեր հեռանում են, թող իրենց զենքը թաղեն քարանձավներում և հեռանան:

Եթե նրանք հեռանան զենքով, ապա դա կլինի ակնհայտ սադրանք: Եթե նրանք ցանկանում են հատել երկրի սահմանը, ապա դա կարող են անել զենքը հանձնելով: Համաձայնության հասնելու արդյունքում երկիրը կլքի 500-2000 ահաբեկիչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս