Իրանը քննադատել է Կատարին` կապված Սիրիայի դեսպանատունը սիրիական ընդդիմությանը հանձնելու հետ

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ`Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը Կատարի իշխանություներին մեղադրել է Սիրիայում բռնությունների էսկալացիա սադրելու մեջ և քննադատել է Կատարին` սիրիական ընդդիմության ժամանակավոր կառավարությանը Դոհայում դիվանագիտական առաքելություն բացելու հարցում թույլտվություն տալու համար;

«Կատարի շահերից է բխում հապճեպ որոշումներից հրաժարվելը և Սիրիայում արյունահեղության էսկալացիայի դադարեցմանը նպաստելը: Սիրիայի իմաստուն ժողովուրդը երբեք մյուսներին թույլ չի տա որոշումներ կայացնել իր փոխարեն»:

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Կատարի իշխանությունները մայրաքաղաք Դոհայում գտնվող Սիրիայի դեսպանատունը հանձնել են Սիրիայի հեղափոխական ու ըննդդիմադիր ուժերի Ազգային դաշինքին: Իսկ դրանից առաջ Կատարի նախաձեռնությամբ հրավեր ուղարկվեց Սիրիայի հեղափոխական ու ըննդդիմադիր ուժերի Ազգային դաշինքին` Դոհայում մասնակցելու համար ԱՊԼ գագաթաժողովին, որում սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեթ Մուազ ալ-Հաթիբը զբաղեցրեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տեղը:

ԱՊԼ-ում Սիրիայի տեղը թափուր էր մնացել 2011 թվականի նոյեմբերից, երբ սառեցվել էր պաշտոնական Դամասկոսի մասնակցությունը ԱՊԼ-ի նիստերին, ինչի պատճառը Սիրիայում ընթացող բախումներն էին:

Տեսանյութեր

Լրահոս