Բաժիններ՝

Որդիս միայն Բարսելոնայում է խաղալու. Նեյմար դա Սիլվա

«Սանթոսի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվան խոսել է որդու ֆուտբոլային ապագայի մասին։

«Որդուս չեն հետաքրքրում մյուս առաջարկները, և նա ցանկանում է խաղալ միայն «Բարսելոնայում»», – Դա Սիլվայի խոսքերն է մեջբերում Le 10 Sport-ը։

Հիշեցնենք, որ ինքը Նեյմարը բազմիցս հայտարարել է, որ կհեռանա «Սանթոսից» միայն 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո, երբ կավարտվի նրա պայմանագիրն ակումբի հետ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս