«Շարունակել այս նույն կուրսը և ամեն տարի 100 մլրդ դրամով ավելացնել բյուջեի ծախսային մասը՝ ակնկալելով, որ դա մեզ բարեկեցություն կբերի, ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ»,- ասել է Վազգեն Սաֆարյանը։
168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դեմ գործիչներն անհամբեր սպասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ ինքը չի առաջադրելու իր թեկնածությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի առաջադրումը ցանկանում են միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Լևոն Զուրաբյանը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը նախորդ տարի ունեցել է 18 մլն 691 հազար 748 դրամի եկամուտներ: Սակայն այդ գումարից միայն 7 մլն 691 հազար 748 դրամն է գոյացել աշխատավարձից, մնացած 11 մլն դրամը, ըստ հայտարարագրի, գյուղմթերքի իրացումից է:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է` այս մրցանակին արժանանալով 3 տարի աընդնմեջ` 1983-1985թթ.-ին, կարծում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է գերազանցելու իր ռեկորդային ցուցանիշը:
Ես որոշեցի միայնակ մեկնել, որովհետև այն, ինչ սպասվում էր ինձ (սպառնալիքները, որոնց մասին դուք իմացաք), և այն, ինչ որ ես պատրաստվում էի ասել և անել Բաքվում, չէի ուզում, որ դրա հետևանքները տարածվեր ուրիշի վրա: Ես իմ վրա վերցրեցի»:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:
Թեև ԲՀԿ-ականները արտահայտում են տարբեր կարծիքներ, սակայն պարզվում է` որոշիչ պետք է լինի Գագիկ Ծառուկյանի կարծիքը, իսկ թե ինչպիսին կլինի այն, չի կարող կանխատեսել:
Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
ԳԱԼԱ-ի թղթակիցն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձել է ճշտել վերջինիս դիրքորոշումը «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցների կարգավիճակի, աշխատավարձերը չվճարելու և գործարանի հետագա վերագործարկման խնդիրների վերաբերյալ: Նախ վարչապետը նշել է, թե շտապում է, և վերջինիս անվտանգության աշխատակիցները, ԳԱԼԱ-ի թղթակցին մի կողմ հրելով, ճանապարհ է բացել «Կենսաթոշակային բարեփոխումներ. Հեռանկարներ և իրականություն» թեմայով համաժողովից հեռացող վարչապետի համար: Այնուհետ, մի […]
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Այժմ Ադրբեջանում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:
2009-2011թթ. ընթացքում մոտ 70 հազար հայաստանցիներ դարձել են ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 120 հազար։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։
Իրենք ասում էին 1 միլիոն (ադրբեջանցի փախստականների վերաբերյալ.- Ա.Ս.), ես ասում եմ, որ լավագույն դեպքում` 700 հազար: Այսինքն՝ մենք ունենք մոտ 500 հազար մարդ, ովքեր վտարվել են, հայրենազրկվել են ոչ թե Արևմտյան այլ Արևելյան Հայաստանից, և ո՞վ է խոսում նրանց մասին: Այսինքն` այո´, դուք 700 հազար եք, մենք էլ` 500 հազար»:
Հիմնադրամը կարող է ծառայել որպես մի յուրօրինակ հարթակ, ուր իրենց համընդհանուր հարցերը կներկայացնեն հայկական աշխարհի բոլոր հատվածները:
Պետական եկամուտների կոմիտեն համակարգը բանիմաց և բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ է հայտարարում Երևանի և տարածքային հարկային տեսչություններում:
Ջհանգիրյանը համարում է, որ կարելի է դրանցից 5-6-ը բացահայտել: Հանձնաժողովը այս հարցում որոշում չկայացրեց, քանի որ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե հանձնաժողովի նիստին բացակայում են առնվազն երկու պատգամավորներ, որոնց կարծիքին ինքը տեղյակ է և նրանց ևս պետք է հնարավորություն տալ արտահայտելու այն:
«Ես էդ ձեր ստորագրահավաքի վերաբերյալ զահլա չունեմ և առանձնապես տեղյակ էլ չեմ»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
ՖԻՖԱ-ում վախ ունեն, որ Բրազիլիան չի կարողանա հյուրանոցային սենյակներով ապահովել շուրջ 500 հազար մարդու, ովքեր ժամանելու են Մունդիալ-2014-ը դիտելու համար:
168.am-ի հարցին, թե ՀՀԿ խմբակցությունը կմիանա՞ հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Դեռ չի ավարտվել հարցի քննարկումը, վերջում կտեսնենք: Որոշ վերապահումներ կան, որ պետք է հնչեցվեն»:
Ես կազմակերպիչներին ասացի, որ իրենք պետք է կենտրոնանան Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների, այլ ոչ թե ինձ վրա, և իսկապես առաջին օրն այդ շարանը սկսվեց. սկսեցին նախապատրաստված տեսանյութեր ցուցադրել, 10 րոպե ներկայացրեցին Ադրբեջանի պատմությունը, թե ինչպես է Ասիա բառը «ազերի» բառից առաջացել և այլն:
Տեսահոլովակը նկարահանվել է ԱՄՆ-ում, այն անգլերեն լեզվով է և, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Հակոբյանը՝ երգը ոչ սրտաճմլիկ սիրո մասին է:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից։ Ընդ որում, նրան ոչ թե գործից ազատում են, այլ, ըստ մեր աղբյուրների, ինքն է ցանկանում թողնել Ֆինանսների նախարարությունը։ Չի բացառվում, որ նա կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ (հիշեցնենք, որ մինչև ֆինանսների նախարար նշանակվելը Վ. Գաբրիելյանը զբաղեցնում էր ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը)։
Լոս Անջելեսի մարզի գլխավոր դատական բժիշկը հետաքննություն է իրականացնում` մահվան ճշգրիտ պատճառը որոշելու համար, որից հետո հայտնի կլինի Երևան տեղափոխելու ժամկետը: Դատաբժշկի գրասենյակից տեղեկացրել են, որ փորձաքննությունն ավարտելու համար անհրաժեշտ է առնվազն երկու աշխատանքային օր: Ըստ ամենայնի, Ֆլորա Մարտիրոսյանի դին Հայաստան կտեղափոխվի հաջորդ շաբաթվա սկզբին»,- ասել է Գրիգոր Հովհաննիսյանը:
«Մենք պետք է կարողանանք ընթանալ ժամանակին համաքայլ և այսօր կերտել մեր սերունդների հայեցի ապագան, Սփյուռքի ու Հայրենիքի միասնական ապագան: Մենք բոլորս պետք է առաջնորդվենք ոչ թե «ինչո՞ւ ես», այլ՝ «ո՞վ, եթե ոչ ես» նշանաբանով»,- Լիբանանի հայ համայնքի հետ հանդիպմանն իր ելույթի ավարտին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ տեղեկությունների, մահացածը և վիրավորները աշխատում են Ոստիկանության պահպանության վարչության Շենգավիթի բաժնում և նրանք վերադառնալիս են եղել Գեղարքունիքի մարզում թաղման արարողությունից:
Նկարիչ, դիզայներ Աննա Սողոմոնյանը մասնակցում է «2013թ. Ամանորի լավագույն նվեր» օնլայն մրցույթին: Մրցույթին ներկայացված են 100-ից ավելի ձեռագործ ամանորյա իրեր: Աննա Սողոմոնյանը մրցույթին մասնակցում է ամանորյա ձեռագործ, մանկական զգեստով:
«Փորձել ենք օպերատիվ կարգով ուսումնասիրել, հասկանալ` առկա՞ են արդյոք նման թերություններ, թե ոչ: Համենայնդեպս, այն, ինչը մեր կողմից է ուսումնասիրվել, նման փաստեր չեն արձանագրվել»:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հերքել է տեղեկությունը, թե ինքը բուժզննում է անցնում Մոսկվայի «Սպարտակում»:
Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), 8 միավորից վաստակելով 6,5 միավոր, միանձնյա հաղթեց Կալիֆորնիայի Անահեյմ քաղաքում ավարտված 48-րդ Ամերիկյան օփենում:
Մեր նման հասարակություններում տեղեկատվությունը հանրությանը հասցնելու հիմնակա միջոցը քննադատությունն է: Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, Մ. Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Երևան քաղաքի վարչության ծառայողներին մանկական զբոսայգու մոտ մոտեցել են 3 անձինք և մատնացույց արել 3 տղամարդու` հայտնելով, որ սպառնացել են իրենց սպանել և ինչ-որ առարկա են նետել իրենց ուղղությամբ: