Էդ ստորագրահավաքի «զահլեն» չունեմ, հարցրեք Զուրաբյան Լևոնից. ՀԱԿ պատգամավորներ

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հերթական կարևոր քաղաքական գործընթացն է սկսել. խմբակցության անդամները ստորագրահավաք են կազմակերպել Սահմանադրական դատարան դիմելու համար:

Սակայն պարզվում է՝ ՀԱԿ-ից շատ-շատերը տեղյակ չեն անգամ ստորագրահավաքից, ավելին, ՀԱԿ պատգամավորներից ոմանք էլ սա համարում են ոչ թե իրենց, այլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խնդիրը:

«Ընչի՞ եք ինձ հարցնում, դա իմ գործը չէ, հարցրեք Զուրաբյան Լեւոնին»,- ԳԱԼԱ-ի հարցին, թե ովքե՞ր են ստորագրել ՀԱԿ նախաձեռնության՝ ՀՀԿ-ի արտահերթ նիստը տապալելու համար ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու որոշման տակ, զարմանքով պատասխանել է ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Իսկ խմբակցության մյուս պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ասել է, որ ինքը ստորագրահավաքի մասին խոսելու «զահլա» չունի:

Կարդացեք նաև

«Ես էդ ձեր ստորագրահավաքի վերաբերյալ զահլա չունեմ և առանձնապես տեղյակ էլ չեմ»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:

ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը ԳԱԼԱ-ի նույն հարցին պատասխանել է. «Ես բացարձակ տեղեկություն չունեմ, և ասեմ ձեզ, որ այդ լուրերին միայն լրատվությունից եմ տեղեկանում, թե ինչ են անում ՀԱԿ խորհրդարանականները, հարցրեք իրենցից»:

ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը ևս խորհուրդ է տվել՝ ստորագրահավաքի վերաբերյալ մանրամասներ ճշտել ՀԱԿ խորհրդարանականներից:

«Մենք տեղեկություն չունենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության անդամները ստորագրահավաք են կազմակերպել ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար՝ հետևելով իրենց առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդին:

Տեսանյութեր

Լրահոս