ՀՀԿ-ն դեռ չի որոշել՝ մինալո՞ւ է Մարտի 1-ի ժամանակավոր հանձաժողով ստեղծելու առաջարկին, թե՞ ոչ
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացրած Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Քննարկմանը ներկա էին նաև Մարտի 1-ին սպանված քաղաքացիների ծնողները:
168.am-ի հարցին, թե ՀՀԿ խմբակցությունը կմիանա՞ հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասաց. «Դեռ չի ավարտվել հարցի քննարկումը, վերջում կտեսնենք: Որոշ վերապահումներ կան, որ պետք է հնչեցվեն»:
Իսկ հարցին, թե ի՞նչ վերապահումների մասին է խոսքը, Լ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Դե հարցեր հնչեցին Դավիթ Հարությունյանի և մյուս մեր գործընկերների կողմից»:
Թե կոնկրետ ի՞նչ վերապահումներ՝ Լ. Մարտիրոսյանը չմանրամասնեց՝ ասելով, թե երկուշաբթի օրը հարցի քննարկումը կշարունակվի, և ամեն ինչ պարզ կլինի: