Բաժիններ՝

Վաչե Գաբրիելյանը հեռանո՞ւմ է Ֆինանսների նախարարությունից

168.am-ի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից։

Ընդ որում, նրան ոչ թե գործից ազատում են, այլ, ըստ մեր աղբյուրների, ինքն է ցանկանում թողնել Ֆինանսների նախարարությունը։ Չի բացառվում, որ Վ. Գաբրիելյանը կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ (հիշեցնենք, որ մինչև ֆինանսների նախարար նշանակվելը Վ. Գաբրիելյանը զբաղեցնում էր ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը)։ Սակայն առավել հավանական է, որ կադրային փոփոխությունը հետաձգվի նախագահական ընտրություններից հետո։

Թե ո՞վ կփոխարինի Գաբրիելյանին, դեռևս որոշված չէ։ Չի բացառվում, որ նախարարի պաշտոնը զբաղեցնի ներկայիս տեղակալներից որևէ մեկը։ Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն է Պավել Սաֆարյանը, տեղակալ և գլխավոր գանձապետն է Ատոմ Ջանջուղազյանը, ինչպես նաև տեղակալներ են Սուրեն Կարայանը, Վարդան Արամյանը և Լիանա Հունանյանը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս