Ոչինչ չգիտեմ Սպարտակ տեղափոխության մասին. Մովսիսյանը հերքում է
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը հերքել է տեղեկությունը, թե ինքը բուժզննում է անցնում Մոսկվայի «Սպարտակում»:
«Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Ոչ մի բուժզննում էլ ես չեմ անցել մայրաքաղաքային թիմում»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ նախօրեին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Մովսիսյանը բուժզննում է անցնում «Սպարտակում», որը նրան տարեկան 3,5 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը