Բաժիններ՝

«ԱՄՆ Սահմանադրությունը «Լայք»-երին չի վերաբերվում»

Իր օգտատերերին դատարանում պաշտպանած «Ֆեյսբուքը» չկարողացավ օգնել ոստիկան հայցվորներին: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ԱՄՆ-ում դատարանը համաձայնվել է, որ ֆեյսբուքյան «Լայք»-երը, պետք է դիտարկել ճիշտ այնպես, ինչպես բանավոր արտահայտված կարծիքները` գրել է «Abajournal» իրավական կայքը: Դատավոր Ռայմոնդ Ջեքսոնի կարծիքով՝ պարզապես «Լայք»-ի կոճակին ցանցի էջերում սեղմելը բավարար չէ, որպեսզի այդ գործողությունը հայտնվի կարծիքները հայտնելու մասին ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղման պաշտպանության տակ:

Այսպիսով, նույնիսկ իր օգտատերերին դատարանում պաշտպանած «Ֆեյսբուքը» չկարողացավ օգնել այն ոստիկան հայցվորներին, ովքեր աշխատանքից հեռացվել էին իրենց շերիֆի չհավանած թեկնածուի համար «Լայք» անելու պատճառով:

Չարժե «Լայք»-ի կոճակը սեղմելը շփոթել հստակ արտահայտված կարծիքի հետ: «Այն գործերում, որոնցում դատավորները սահմանադրական նորմերը տարածել են ֆեյսբուքյան հղումների վրա, խոսքը եղել է իրականում գոյություն ունեցող հաստատումների մասին: Իսկ տվյալ գործում այդպիսի հաստատումներ չեն եղել»,- նշել է Ջեքսոնը:

Այնուամենայնիվ, դժվար է այդ գործն ավարտված համարել: Իրավաբաններն արդեն հարցումներ են ուղարկել այն վերանայելու համար: Նրանք պնդում են, որ օգտատերը իր կածիքն արտահայտում է «մկնիկի» միջոցով և դա բոլորովին էլ ԱՄՆ –ի օրենսդրական նորմերը չի շրջանցում:

Այս գործում կան նաև այլ կողմեր, նշում են հայցվորների փաստաբանները: Այսպես, հիմնախնդիրներից մեկն այն է, որ օգտատերը դեպքերի մեծ մասում չի գիտակցում, որ «Լայք» անելուց հետո սեփական նկարն ուղարկում է իրեն դուր եկած էջ: Հարցի մյուս կողմն էլ շերիֆի անպատժելիությունն է: Նա, ով մարդկանց աշխատանքից ազատել է իր հետ նույն քաղաքական հայացքները չկիսելու համար, արդյոք կարո՞ղ է իր ենթականերից պահանջել հավատարմություն, դա դեռ մեծ հարց է, նշում են փաստաբանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս