Չինաստանը պաշտոնապես հանդես է եկել Սիրիայում իշխանափոխության օգտին, բայց… խաղաղ ճանապարհով

Չինաստանը պաշտոնապես հանդես է եկել Սիրիայում քաղաքական իշխանության փոփոխության օգտին, հայտնում է Reuters-ը:

Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններից հետո ՉԺՀ արտգործնախարար Յան Ցզեմինը մասնավորապես հայտարարել է. «Մենք ևս. ինչպես շատ այլ երկրներ, ամբողջությամբ աջակցում ենք Սիրիայում իշխանությունը խաղաղ հանձնելու գաղափարին»:

Ընդ որում` Յանը ընդգծել է իր երկրի դիրքորոշումը. «Ցանկացած որոշում պետք է բխի սիրիացի ժողովրդից ու արտացոլի նրա օրինական ցանկությունները: Ոչ մի արտաքին ճնշում չպետք է լինի:

Չինաստանն այսօր էլ հանդես է գալիս լիբիական սցենարի կրկնության դեմ, որի ժամանակ ապստամբները կարող են արտաքին ուժերի միջամտության պայմաններում հասնել իշխող ռեժիմի տապալմանը ու բռնապետության ոչնչացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս