Բաժիններ՝

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կսկսի նվազել

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևելյան 3-8մ/վրկ, 8-11-ին ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ին կբարձրանա 2-4, 8-11-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 7-8, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-14 աստիճանով:

Երևանում` սեպտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 9-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս