Դանակահարություն Գյումրիում
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին Գյումրիում 20-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է և վնասվածք պատճառել 19-ամյա մի երիտասարդի: Դեպքը տեղի է ունեցել ժամը 12.00-ի սահմաններում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի մոտ: Արամ Հ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1992 թ. ծնված Արտյոմ Կ.-ն: Սեպտեմբերի 5-ին Արտյոմ Կ.-ն ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ նշված հանցագործությունն ինքն է կատարել: Արտյոմ Կ.-ն ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է: