Բաժիններ՝

Հայտնի են Մալթա – Հայաստան և Բուլղարիա – Հայաստան հանդիպումների գլխավոր մրցավարները

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում երկու արտագնա հանդիպում կանցկացնի Մալթայի և Բուլղարիայի հավաքականների դեմ։

Մալթա – Հայաստան (սեպտեմբերի 7) հանդիպման գլխավոր մրցավարն ավստրիացի Ռենե Այզներն է։ Մրցավարն Ավստրիայի առաջնության խաղերը սկսել է սպասարկել 2006-ից։ 2012-ից ստացել է ՖԻՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մրցավարի վկայական։

Բուլղարիա – Հայաստան (սեպտեմբերի 11) խաղի գլխավոր մրցավարը շվեյցարացի Սթեֆան Սթուդերն է։ 2011-ից նա ՈւԵՖԱ-ի առաջին կարգի մրցավար է։ Նույն թավականին սպասարկել է Մեքսիկայում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Նկարում Սթեֆան Սթուդերն է։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս