Թե ինչու Հայաստանի հավաքականի խաղերի ցուցադրման համար նախընտրեցին «Արմենիային»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության միջեւ կնքված պայմանագրի համաձայն, 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման իրավունքը փոխանցվել է «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերությանը, որի արդյունքում  2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները կհեռարձակվեն ընկերության կառավարման ներքո գտնվող «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությամբ:

 

Միաժամանակ, «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության ֆուտբոլային հանդիպումների հեռարձակման ժամանակակից բարձր պահանջների, ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի, միջազգային հեռարձակող ընկերությունների կողմից պահանջվող հեռուստատեսային հեռարձակման չափորոշիչների տեխնիկական համապատասխանության հնարավորությունները թույլ կտան Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման ընթացքում եւս ունենալ միջազգային հեռարձակման չափորոշիչներին համապատասխանող հեռուստատեսային պատկեր եւ ձայն, որը ոչ միայն հարիր է Հայաստանի ազգային հավաքականին, Հայաստանցի հեռուստադիտողին, ֆուտբոլի հայ երկրպագուին, այլ նաեւ պարտադիր պայման է:

«Ի վերջո, «Պանարմենիան Մեդիա Գրուպ» ընկերության հնարավորությունները կարող են ծառայեցվել նաեւ այն հանգամանքին, որպեսզի ամբողջ հայությունը կարողանա հետեւել Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումներին, լինել նրա կողքին եւ երկրպագել իր սիրելի թիմին», գրված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ: Թեպետ հասկանալի չէ հիմնավորումը, չէ որ արբանյակային հեռարձակման հնարավորություն ուներ նաև Հանրային հեռուստաընկերությունը՝ այն էլ թվային հեռարձակման նոր սարքավորումներով, որոնք վերջերս էին տեղադրվել հեռուստաընկերությունում՝ Հայաստանի հեռուստատեսային հեռարձակումների թվայնացման ծրագրի շրջանակներում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս