Ընդամենը փոքրիկ էլեկտրոնային պիտակը փակցնելով ձեր ճամպրուկին` կարող եք հետևել դրան և չկորցնել այն: Խոսքը վերաբերում է ոչ միայն ճամպրուկին, այլև բոլոր իրերին: Դրանց կարելի է փակցնել էլեկտրոնային պիտակ, իսկ պիտակի ինֆորմացիան կարդալ RFID կարդացող սարքի միջոցով գրված հայերեն ծրագրի շնորհիվ: Այս նորարարությունը կիրառվում է հատկապես եվրոպական երկրներում:
«Ենթադրվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում թաքցնելու բան ունեն: Եթե չունեն, ապա ինչո՞ւ է լրագրողների մուտքը ցմահ դատապարտյալների մոտ հիմնականում խոչընդոտվում»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:
Իսպանական հեռուստաալիքները հրաժարվում են 1.5 միլիոն եվրո վճարել այս հանդիպումը ցուցադրելու համար, քանի որ գտնում են, որ Բելառուս – Իսպանիա հանդիպման ցուցադրության շնորհիվ ստացած իրենց եկամուտներն ավելի քիչ կլինեն, քան վերոնշյալ գումարը:
«Անցյալ տարի 6 ամիսների ընթացքում ես ստացել եմ 4 կամ 5 մերժում. հիմնական պատճառաբանությունն անվտանգության նկատառումներն ու աշխատակազմի ոչ բավարար լինելն էր: Ամեն անգամ copy paste էին անում նույն պատասխանն ու ուղարկում»: Ըստ նրա՝ եթե չկա թաքցնելու որևէ բան, ապա ինչո՞ւ չի կազմակերպվում լրագրողների մուտքը քրեակատարողական հիմնարկ:
«Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է աշխատում ԱՄՆ դեսպանատունը։ Ես կարող եմ ասել, որ գրին քարտի միջոցով Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության։ Գրին քարտով 2007թ.-ից մինչ օրս գնացել է ավելի քան 5000 մարդ՝ ընտանիքներով, իսկ Միգրացիոն ծառայության միջոցով՝ 5000 մարդ՝ ընտանիքներով։ Ընդամենը 5000 մարդ, իսկ ինչո՞ւ է այս աղմուկը, ինչո՞ւ է այս խոսակցությունը, ի՞նչ կապ ունի այստեղ ներկայացուցչությունը»։
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ, մի շարք ապրանք-ծառայությունների վրա ազդել է գնաճը, մի քանի ապրանքների վրա՝ ոչ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր արդարացրել է լրագրող Ռուբեն Գրդզելյանին, իսկ ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի, դեմ կայացրել է մեղադրական դատավճիռ: Վերջինս պետք է տուգանք վճարի 50.000 դրամի չափով:
ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցման համար սահմանվում է 50 հազար դրամի չափով վճար:
«Դուք արդեն մի քանի անգամ եք Հայաստանում, սիրում եք Հայաստան այցելել»` հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին ՈՒԵՖԱ-ի նախագահը պատասխանել է. «Ես սիրում եմ մարդկանց, ես Հայաստան եմ գալիս իմ ընկերոջ`ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ: Ես մարդկանց հետ եմ սիրում շփվել»:
Գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ որևէ հիմնավորում չկա, որ պարոն Օսկանյանը կապ է ունեցել նշված հանցագործությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից օրեր առաջ ԱԺ ներկայացրած միջնորդագրին:
«Մեկից գումար եք վերցնում, մինչև հասցնեք հասցեատիրոջը, ձեզ կարող են ներկայացնեն մեղադրանք, թե դուք փողերը յուրացրեցիք, հերիք չէ, եթե այդ ընթացքում էլ մի հատ մտնեք խանութ և մի բաժակ ջուր վերցնենք, ապա նաև լվացիք այդ գումարը»:
«Ընդամենը ևս մեկ անգամ մեր երկրում իրավական համակարգի նկատմամբ ձևավորվելու է անվստահություն, Հայաստանը ստանալու է հերթական չափալախները դրսից, և մենք, գլուխներս կախ, ամոթ վիճակում կանգնելու ենք միջազգային իրավունքների տարրական սկզբունքները խախտելու առաջ»:
ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Զորավարժություններին ամբողջ կազմով ընդգրկված են ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության զորքերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները:
«Ես համաձայն չեմ: Մասնավորապես այս դեպքում Սահմանադրական դատարանը նշեց, որ նորմը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունը համաձայնության է եկել ֆինանսական համակարգի հաշտարարի հետ որոշումները չբողոքարկելու վերաբերյալ: Այսինքն՝ մյուս դեպքերում համապատասխան կազմակերպությունը պետք է ունենա արդյունավետ բողոքարկման իրավական պաշտպանության հնարավորություն»:
Մինչ հիմա բոլորն էլ գիտեն ԲՀԿ-ի տեղը, այլ խնդիր է, որ ԲՀԿ-ն առանց տեղը փոխելու` ցանկանում է ցույց տալ, թե ինքը նոր տեղում է: Քանի դեռ իր տեղը ցույց չի տալիս, դժվար թե իրեն որևէ մեկը հավատա: Տվյալ պարագայում չեմ ցանկանում կրկնել «մերկ արքայի» պատմությունը` եթե արքան մերկ է, բոլորն էլ տեսնում են դա:
Առաջիկայում տրանսպորտային միջոցների հսկման համալիր ծրագիր կստեղծվի, որը հնարավորություն կտա GPS-ի միջոցով իմանալ, թե որտեղ են գտնվում տարբեր կառույցների մեքենաները:
«Դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է, բայց, կարծում եմ, որ ամենալավ ուղին չէ: Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի. ով է այս պատմության ետևում կանգնած կամ մեղավոր՝ դա կլինի իրավապահ մամինները, թե կլինի պարոն Օսկանյանը: Իսկ արդյունքներից պետք է հետևություն անեն բոլորը: Չնայած՝ ես չեմ կարծում, որ պարոն Օսկանյանը կգնա այդ քայլին, որովհետև նա քաղաքական գործիչ է և, կարծում եմ, որ նրա համար ավելի կարևոր են քաղաքական քայլերը, քան ինչ-որ պաշտպանությունը»:
Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ամենալուրջ վտանգն այսօրվա անօրինակարգ իշխանությունների գոյությունն ու գործունեությունն է, և ոչ մի արձանագրություն ավելի չի վտանգում մեր ինքնիշխանությունն այնքան, որքան չընտրված իշխանությունը:
«ԵԽ ԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ որոշ անձեռնմխելիությամբ»:
Ալբերտ Օհանջանյանը Կապանի Մսի կոմբինատի նախկին տնօրենն է, ով մրցույթով հաղթող էր ճանաչվել բանակին մսամթերք տրամադրելու համար:
Սակայն Ա. Օհանջանյանը մսի կոմբինատն արդեն մեկ տարի է` վաճառել է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:
«Օրերից մի օր կարող է թմրանյութ նետեն ՀՔՄ գրասենյակ, ասեն, որ` թմրամոլությամբ ես զբաղված: Այս իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ միջոցների մեջ խտրություն չի դնում: Ժողովրդին բացեիբաց ասում են, որ ԱԺ-ն իրենց «դուքանն» է և անցանկալիների մուտքն այնտեղ արգելվում է»:
Միակ կուսակցությունը, որ, կարելի է ասել, ափիդ մեջ է, իշխող կուսակցությունն է: Այնտեղ հավաքված են կանխատեսելի վարքով և նախանձելի հնազանդության մարդիկ: ՀՀԿ-ն այսօր կարելի է համարել մեկ հեռախոսազանգի կուսակցություն: Եվ ոչ մի ինքնագործունեություն: Հետևաբար, այս կուսակցության հարցում ամեն ինչ նույնքան պարզ է, որքան Գալուստ Սահակյանի մտքերը:
Այս օրերին «Դալան» գալերեայում ցուցադրվում է աբստրակցիոնիստ Լևոն Վարդանյանի (Լեո-Լեո) «Մոնոքրոմ էմոցիաներ» ֆիգուրատիվ նկարչության շարքը:
Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի նույնպես տեղի ունեցավ աշնանը` հոկտեմբերի 5-7-ը, սակայն նոր հասցեում` Մերգելյան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսին մասնակցում էին հայաստանյան և արտասահմանյան ավելի քան 120 ընկերություններ, որոնք ցուցադրում էին տեխնոլոգիական ոլորտում առկա իրենց նորագույն ու հետաքրքիր լուծումները: Միջոցառման կազմակերպիչները նպատակ ունեին այս կերպ վերականգնել Մերգելյան ինստիտուտի երբեմնի գիտաարտադրական կենտրոնի համբավը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների […]
Հոկտեմբերի 19-ին Վերոնայում կկայանա Անատոլի կարպովի շախմատային ինտերնետ-դպրոցի բացման արարողությունը:
Սուրճ խմողների շրջանում անհամեմատ ավելի քիչ թիվ են կազմում ինքնասպանության հակված մարդիկ։
Սահմանադրական դատարանն այսօր` հոկտեմբերի 9-ին, գրավոր ընթացակարգով քննության առավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` իրավասու դատարանի կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը:
«Չեմ կարծում, որ Հայաստանում այդ այլընտրանքային կարծիքը կարող է դոմինանտ լինել, որովհետև այս տարիների ընթացքում նախագահ Սարգսյանն իրականացրել է շատ կարևոր բարեփոխումներ. նախագահ Սարգսյանը կարողացել է մեր երկիրը քաղաքական ու բարոյական ճգնաժամից հանել: Այն թշնամանքի մթնոլորտը, որ կար 2008թ. Մարտի 1-ի նախօրեին և հետո` այսօր չկա: Դա մեծապես, չեմ ասում` միայն նախագահ Սարգսյանի հանդուրժողականության քաղաքականության արդյունքն է: Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը ոչ միայն Հայաստանի առաջնորդն է, այլև համահայկական առաջնորդն է»:
These declarations limit Armenia’s sovereignty and that is the greatest threat. Before that all such matters have been regulated by the Collective Security Pact charter. The charter defined that if any of the member states wishes to deploy military objects of non-Collective Security Pact state in its territory it could negotiate this matter within the Collective Security Pact and reach an agreement in that regard. Of course, in this case, we are first speaking about reaching consent with Russia.
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը կիսվել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով, ով ներկայումս հանդես է գալիս «Ռեալում»: