Քիչ անց ՍԴ-ն կհրապարակի ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործով որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր` հոկտեմբերի 9-ին, գրավոր ընթացակարգով քննության առավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործը: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը վիճարկում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի` իրավասու դատարանի կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքերի՝ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը: Այս մասին փոխանցում է «Փաստինֆոն»:

ՄԻՊ-ը ՍԴ դիմելու անհրաժեշտությունը պայմանավորել է նրանով, որ երբ Հաշտարարի որոշումները կողմերի համար դառնում են պարտադիր, կազմակերպությունները, այսինքն` մյուս կողմը, արդյունավետ կերպով չեն կարողանում բողոքարկել այդ որոշումները, քանի որ Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին օրենքը Հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորություն չի նախատեսում: Միաժամանակ` խիստ սահմանափակ են հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու առկա հիմքերը. բացակայում է այն, ըստ էության, դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը:

ՍԴ-ն այս պահին անցել է խորհրդակցական սենյակ և ավելի ուշ կհրապարակի որոշումը՝ բավարարել, թե ոչ ՄԻՊ Կ. Անդրեասյանի դիմումը:

Տեսանյութեր

Լրահոս