«Քաղբանտարկյալ» ձևակերպումը լիովին կարող է համապատասխանել Վարդան Օսկանյանի ներկայիս կարգավիճակին. Փոստանջյան

Գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ որևէ հիմնավորում չկա, որ պարոն Օսկանյանը կապ է ունեցել նշված հանցագործությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից օրեր առաջ ԱԺ ներկայացրած միջնորդագրին:

Վերջինս հավելեց, որ վեհաժողովում ընդունված «քաղբանտարկյալ» ձևակերպումը լիովին կարող է համապատասխանել Վարդան Օսկանյանի ներկայիս կարգավիճակին:

Իր հերթին վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նշեց, որ քաղբանտարկյալ տերմինի ձևակերպումը քաղաքական, ոչ թե իրավական հասկացողություն է:

«Ամեն ինչ կախված է իրավիճակից, ապագայի հետ կապված կանխատեսում չեմ ուզում անել, թե Օսկանյանը կլինի՞ քաղբանտարկյալ ըստ ԵԽԽՎ ընդունած ձևակերպման, թե ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031