«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ռենե Ժիրարը ՈւԵՖԱ-ի կողմից կիրառած որակազրկման պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումներն ընդդեմ «Օլիմպիակոսի»:
Մենք չենք կարող մեկնաբանել, որովհետև, եթե գործը լինում է նախաքննության կամ դատաքննության փուլում, և պատգամավորն իրավունք ունի անձեռնմխելիության վերաբերյալ ինչ-որ ձևով դիրքորոշում հայտնել, Մարդու իրավունքների պաշտպանին կոնկրետ արգելված է միջամտել: Դրա համար, շատ դեպքերում, ցավոք, մենք զերծ ենք մնում այդ փուլում գործի ընթացքին միջամտելուց:
Մեր երկրում բոլոր հարցերի լուծումը վերապահված է նախագահին, ինչը հանգեցնում է կառավարման անհավասարակշռության: Մեր համակարգը միանձնյա է և անձնավորված: Փորձեմ պատկերավոր ասել` նախագահն այդ ամբողջ մեխանիզմի մի պտուտակն է, որը հանելու դեպքում մեխանիզմը չպետք է խափանվի:
Հոկտեմբերի 10-ինԱրամեն նշել է իր 30-ամյակը: Այդ առթիվ Երևանում` Հերացու 2ա հասցեում, բացվել է «Արամե» կարաոկե-ակումբը:
Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի:
«Այո, երջանկություն կա և ես դա զգացել եմ: Պարզապես երջանկությունը հավերժ չի կարող լինել: Դրանք պահեր են, որ մեր կյանքում հանդիպում են շատ հաճախ: Ուղղակի այդ պահերը պետք է նկատել և գնահատել: Իհարկե, ունեմ երազանքներ, բայց ես չեմ կարող դրանց մասին ասել, քանի որ, եթե ասեմ` չեն իրականանա»:
Դերասան Աբել Աբելյանի անունով և նրա լուսանկարներով համացանցում մի քանի կեղծ էջեր են բացվել, որոնք իր անունից տարբեր հայտարարություններով են հանդես գալիս: Տարիներ առաջ ստեղծված համացանցային այդ կեղծ էջերը դերասանին այնքան էլ չէին անհանգստացնում, մինչև այն պահը, երբ նրա անունից սկսեցին հայտարարություններ տարածվել ու մեկնաբանություններ արվել:
«ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիոն դաշնագիր է ստորագրել ՀՀԿ-ի հետ, ու այդ կետն այնտեղ կար: ԲՀԿ-ն, համենայնդեպս, այդ կետը չի վերանայել: Եթե նույնիսկ առաջադրեն իրենց թեկնածուին` դա շատ նորմալ կընկալվի: ԱԺ ընտրությունների ժամանակ ինչքա՞ն հետաքրքիր էր, որ կար ռեալ մրցակցություն: Մեր քաղաքական դաշտն այդ մրցակցության պակասը, անհրաժեշտությունը միշտ զգացել է: Պետք են այնպիսի թեկնածուներ, որ կարողանան հավասարի չափով մրցակցել միմյանց հետ: Ավելի հետաքրքիր կլինի, որ ԲՀԿ-ն առաջադրի իր թեկնածուին. դա կթեժացնի ընտրապայքարը»:
«Յուտայի» կենտրոնական Էլ Ջեֆերսոնը նոր մահճակալ է գնել։
Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Թրիեվեյլերը դավաճանել է իր ամուսնուն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հայկական ծագումով հայտնի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի տնտեսական զարգացման նախկին նախարար, UMP կուսակցության գլխավոր քարտուղար Պատրիկ Դևեջյանի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված իր խոսքը:
Հարցին, թե ի՞նչ է որոշել Վարդան Օսկանյանը, արդյո՞ք նա կփոխարինի ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության կազմում Նաիրա Զոհրաբյանին կամ Վահե Հովհաննիսյանին, Զոհրաբյանը պատասխանեց, որ դեռ չեն հասցրել հարցը Օսկանյանի հետ քննարկել, բայց կարծում է, որ նպատակահարմար կլինի, որ Օսկանյանն առաջարկն ընդունի: «Կարծում է, որ պրն Օսկանյանը չի մերժի մեր առաջարկը»,- նշել է պատգամավորը:
Google-ի փոստային ծառայությունը` Gmail-ը, սկսել է հասկանալ տրանսլիտը: Այս մասին հայտնում է փոստային ծառայության պաշտոնական բլոգը: Նամակում լատինատառ գրված, օրինակ` ռուսերեն բառերը Gmail-ը հասկանում է և լատինատառից դարձնում ռուսատառ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Աբբասովը նավթային ընկերության անբարեհաճ վերաբերմունքին էր արժանացել ադրբեջանական այդ ավանի բնակելի տները քանդելու գործընթացը նկարահանելու պատճառով: Ավելացնենք նաև, որ նրա վրա հարձակված անվտանգության և ոչ մի աշխատակից մինչև այսօր դեռ պատասխանատվության չի ենթարկվել:
ԿՀՀ է դիմել նաև ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
«Իմանալով, որ նա հեռանում է, ես ինչ-որ տեղ տխրեցի, քանի որ, լինելով թիմի լեգենդ, ազգի ամենատարեց ֆուտբոլիստ և իմ ամենամտերիմ ընկերներից մեկը՝ ինձ համար ցավալի էր ընդունել դա։ Սակայն պետք է շարունակենք խաղալ, պետք է կարողանանք հաղթել՝ առանց Սարգիս Հովսեփյանի»,- «168 Ժամի» հետ հարցազրույցում ասում է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը ։
Twitter միկրոբոլգային հարթակ գնել է Vine բջջային ծրագիրը, որը նախատեսված է կարճատև տեսանյութերի հրապարակման համար: Թե որքան արժե գործարքը` դեռևս չի հաղորդվում: Twitter-ը չի մեկնաբանում այս լուրը:
Երևանի ժամանակով 21։39-ին Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի հավաքականը ժամանեց Երևան։ Օդանավակայանում հավաքված են բազմաթիվ երկրպագուներ, լրագրողներ։
Հոկտեմբերի 12-14-ը Հանքավանի «Անի Ռեզորթ» հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին:
ԱԱԾ քննիչներն այսօր եկել էին Սիվիլիթաս հիմնադրամ՝ առգրավելու Վարդան Օսկանյանին և Սիվիլիթաս հիմնադրամին առնչվող քրեական գործի վերաբերյալ փաստաթղթերը»:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն շարունակում է Մեսսիի և Ռոնալդուի հետ պայքարել լավագույն ռմբարկուի կոչման համար։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյանին մտահոգում է նաև այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում:
Բոլոր մարզասերներին խնդրվում է նաև մարզադաշտ չբերել արգելված իրեր` (ցանկը` ՀՖՖ պաշտոնական կայքում) մարզադաշտի անվտանգության աշխատանքների արդյունքում ավելորդ կուտակումներ չստեղծելու համար:
Հայաստան-Իտալիա հանդիպմանը մարզադաշտի մուտքերի մոտ մարզասերների կուտակումներ թույլ չտալու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրում է բոլոր մարզասերներին «Հրազդան» մարզադաշտ ներկայանալ հանդիպման սկզբից 2 ժամ շուտ:
Չնայած նապաստակի և բեզուարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են նույն այդ արգելոցի տարածքից դուրս: Այդ մասին ասված է ՀՀ բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է մշակել կարգ` Հ/Կ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում Հ/Կ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով: Նախարարի հրամանով ստեղծվել է […]
168.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երևանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: 168.am-ի աղբյուրների համաձայն, Հ. Թովմասյանի կինը ցանկանում է նոտար է նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված նոտարական գրասենյակում:
Իտալիայի հավաքականի պաշտպան Կրիստիան Մաջոն հայտարարել է, որ իրենք դժվարին հանդիպում են սպասում Հայաստանի դեմ:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ` հանդիպե՞լ են արդյոք «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհանիսյանը և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Այսօր Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգություն» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվեց կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Ազգային Ժողովի կողմից պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը, ճիշտ է` համարվում է իրավական գործընթացի մաս, բայց դա միշտ ունի քաղաքական էլեմենտ: Այսինքն` ԱԺ պատգամավորներին տրված է քաղաքական ազատությունը որոշելու` իրենք արժանահավատ համարո՞ւմ են այդ իրավական հիմնավորումները, որոնք ներկայացրել է գլխավոր դատախազությունը, թե՞ ոչ»: