
Նոտարական ծառայությունները թանկացել են 1.5 անգամ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ, մի շարք ապրանք-ծառայությունների վրա ազդել է գնաճը, մի քանի ապրանքների վրա՝ ոչ:
Ըստ ԱՎԾ հրապարակման՝ 2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սպառողական գների ինդեքսն աճել է 2.3.%-ով: Իսկ 12-ամսյա գնաճը՝ 2012թ. օգոստոսը նախորդ տարվա օգոստոսի համեմատ, կազմել է 2.5%:
Հացահատիկի գները հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել են 1.1%-ով, սակայն նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ թանկացել՝ 0.5%-ով:
Թարմ խոզի մսի գինը նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ թանկացել է 30.1%-ով, բաստուրման՝ 21.4%-ով:
Սպառման ապրանքների ցանկում կան նաև այնպիսիք, որ էժանացել են։ Մասնավորապես, կարտոֆիլի գինը նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ՝ նվազել են 30.4%-ով։
Ծառայություններից առավել մեծ գնաճ է նկատվել նոտարական ծառայությունների գնացուցակում՝ թանկացում է նկատվել 51.5%-ով: