ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օերնսդրական նախաձեռնությանը վերաբերող Կառավարության եզրակացության նախագիծ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը: Աշոտյանի խոսքով՝ Կառավարությունը կարևորում է սոցիալական համապատասխան խնդիրներ ունեցող խավերի համար նոր հնարավորությունների ստեղծմանն ուղղված հարցերի հստակեցումը, սակայն օրենսդրական կարգավորման ենթական […]
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյին հավաքական հրավիրելը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալում CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի: Այս մասին հաղորդում է Մեդիամաքսը։
ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանը երկրում չէ, նա մեկնել է արտերկիր` բուժման:
Եթե մինչ այժմ ենթադրում էինք, որ շինարարության և ոչ միայն շինարարության ոլորտում յուրացումներն ու բյուջեին պատճառված վնասը կարող են կազմել ընդհանուր ծախսերի 30-40%-ը, ապա կառավարության այսօրվա նիստից պարզ դարձավ, որ պատկերն ավելի խայտառակ է։
«Ես ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են, և շատ խայտառակ պատկեր է մեր առջև բացվում: Ես անցյալ շաբաթ այցելել էի Շիրակի մարզ, և պետական բյուջեից 270 միլիոն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար: Այս պահի դրությամբ, նախնական արդյունքներով, շուրջ 200 միլիոն դրամն ուղղակի փոշիացված է»:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի պարզաբանմամբ՝ սույն որոշումը ավտոմատ նշանակում, որ նորընտիր քաղաքապետը մեկ օրվա ընթացքում կանցնի իր պարտավորությունների կատարմանը:
Մեր որդիները գոհ էին իրենց ծառայությունից, զորամասերի հրամանատարներից և սպայական կազմից, դա ամիջապես նկատելի էր նրանց մարտական կեցվածքից, սանիտարահիգիենիկ ու առողջական վիճակից, սննդից: Մենք՝ ծնողներս, նույնպես անչափ գոհ մնացինք մեր ուղևորությունից, մեր որդիների ընդհանուր վիճակից ու նրանց առօրյայից:
ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրների արդիականությունն ու կարևորությունը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին՝ խնդրելով վարչապետի հանձնարարականը` միջոցներ ձեռնարկելու վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ իրավապահ մարմիններին է դիմել Ուզբեկստանի քաղաքացի, ազգությամբ տաջիկ, 1979թ. ծնված Զամիրժոն Օտաժոնովը, ով հայտնել է, թե պատրաստ է 20 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պայթյունների տեսքով ահաբեկչական գործողություններ կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում: Իր խոսքերը Զ. Օտաժոնովը հիմնավորել է նրանով, թե 2012թ. ընթացքում աշխատել է Բաքու քաղաքի շինարարական կազմակերպություններից մեկում, սակայն տվյալ կազմակերպության տնօրինությունը հրաժարվել է վճարել իրեն կատարված աշխատանքի դիմաց, ինչի պատճառով էլ նրա մոտ ատելություն է առաջացել ադրբեջանցիների հանդեպ:
Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կատալոնական ակումբի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները լավ հարաբերություններ ունեն:
37-ամյա տիկին Բեքհեմը շրջապատի համար անակնկալ կերպով դադարել է խմել և ծխել, սկսել է սնվել առողջ սնունդով:
Օրերս banks.am կայքին տրված հարցազրույցի ընթացքում «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է՝ շահութաբեր դարձնել ընկերությունը՝ համապատասխանեցնելով միջազգային մանրածախ առևտրի ստանդարտներին, միաժամանակ՝ շարունակելով մնալ օրինապաշտ հարկատու:
Իտալիայի հավաքականի՝ Հայաստան ժամանելու նախօրեին Football Italia կայքը փորձել է վերլուծել «սկուադրա աձուրայի» կազմը և կանխատեսում անել հնարավոր մեկնարկային կազմի վերաբերյալ։
Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկում է նոր կոճակ՝ Want (ցանկանում եմ)։ Սեղմելով կոճակը՝ օգտատերերը կկարողանան նշել իրենց դուր եկած ապրանքները և ստեղծել, այսպես կոչված, ցանկությունների ցանկ (wish-list)
Ռուսաստանի Հետաքննական հանձնաժողովն առաջարկում է խստացնել ֆինանսական բուրգերի ստեղծողների և ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը: Այն կազմակերպությունների համար, որոնք նման են «ՄՄՄ» ֆինանսական բուրգին և որոնք կընդունեն քաղաքացիներից 10 մլն ռուբլի և ավելի գումար, ենթադրվում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1 մլն ռուբլու գումարի չափով:
Կարծում եմ՝ Յարմոլենկոն և Մխիթարյանն ԱՊՀ տարածքի լավագույն ֆուտբոլիստներն են:
«Ես ատում եմ ինքս ինձ: Երանի չանեի այդ քայլը: Նայում ենք` սպանում էին ու սպանում: Ինձ թվում է, թե ես երազում եմ: Ես ոչ մի կերպ չեմ փորձում խուսափել պատասխանատվությունից: Ես ևս եղել եմ այս համակարգի մի մասը, այնպես, ինչպես մնացած 4500-ը: Այստեղ բոլորը դահիճ չեն, բայց այն տոկոսը, որոնք մեղադրվում են տղաներին տանջելու մեջ, պետք է դատվեն: Նրանք սեփական մայրերի կոկորդները կկտրեին, միայն թե վաստակեին Սաակովի գովեստը: Դա հիվանդություն է»,- ասել է Բեդուկաձեն:
Մադրիդի «Ռեալի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը հրաժարվում է համեմատել Կրիշտիանո Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին:
Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից կարգավորվող լիցենզավորման գործընթացի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետների, ՀԾԿՀ-ի որոշումների և այլ ընթացակարգերի պարզեցմանն ու նվազեցմանը, որոնք սահմանում են բիզնեսին եւ քաղաքացուն առնչվող մի շարք այլ հարցեր:
Apple-ի կապիտալիզացիան երկուշբաբթի օրվա բորսայական վաճառքներից հետո իջավ 600 միլիարդ դոլարի նշաձողից։
«Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 7-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 2-րդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ և վաստակած 9 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:
Այսօր երեկոյան ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել 2008 թվականի մարտի 1-2-ին դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Այս մասին 168.am-ի թղթակցին տեղեկացրեցին ԱԺ-ից:
«Էնքան տարօրինակ հարց եք տալիս: Ես դեռ այդ մասին չեմ մտածել: Հետո ես չեմ առաջադրելու: Եթե առաջադրեն, ես կմտածեմ՝ համաձայնե՞մ, թե՞ ոչ»: Նկարիչների միության նախագահը հավելեց, որ համագումարն, ըստ միության կանոնադրության, գումարվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ. վերջին համագումարը տեղի էր ունեցել 2008-ին:
Հայաստանում մսամթերքի սպառումը 40 տոկոսով զիջում է նվազագույն զամբյուղով սահմանված նորմային: Նշված նորման բավարար է միայն հարուստ խավի մոտ, իսկ մսամթերքի սպառման ծավալների կրճատում տեղի է ունեցել բոլոր խավերի շրջանում: Ամենաաղքատների խումբը մսամթերքի օգտագործումը կրճատել է երեսուն տոկոսով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, սույն քրեական գործով ներգրավված է եղել որպես Կարո Այվազյանի և Անդրանիկ Սարգսյանի տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ:
«Աերոֆլոտ» ընկերությանը պատկանող ինքնաթիռը հոկտեմբերի 9-ին հարկադրված վայրէջք է կատարել «Խարկով» միջազգային օդանավակայանում: Դա տեղի է ունեցել ինքնաթիռի 29-ամյա ռուս ուղևորուհիներից մեկի վաղաժամ ծննդաբերության պատճառով, ով երրորդ անգամ մայր է դարձել: Ծնունդն ընդունել է հենց ինքնաթիռի ուղեկցորդուհին:
Պարզվում է, որ այս արտառոց և պատմական արդարացման դատավճիռը կայացվել է միայն այն պատճառով, որ Ռուբեն Գրձելյանն այնքան էլ շարքային մահկանացու չէ, այլ բավական մոտ բարեկամական հարաբերություններ ունի հայկական բարձր էլիտայի ներկայացուցչի հետ: Խոսքը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի մասին է: Մեր ունեցած տեղեկություններով` Գրձելյանի քույրը Միհրան Պողոսյանի եղբոր կինն է: Ահա և բացառիկ դատավճռի իրական բացատրությունը:
Բանակում հայտնաբերված գոմեշի մսի հայտնի քրեական գործով մեղադրյալը կապանցի գործարար Ալբերտ Օհանջանյանն է՝ «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի ղեկավարը, ով քավոր-սանիկական կապեր ունի գոմեշի միս ներկրող մեկ այլ ընկերության` «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ սեփականատերերի հետ: ՍՊԸ-ն վերջին 21 ամսում ներկրել է 1.914 տ միս: Ընկերության սեփականատերերն են, ըստ պետռեգիստրի տվյալների` Էդիկ Հովհաննիսյանը, Հայկ Մարգարյանը և Վահե Շխրտմյանը: