Ահարոն Ադիբեկյանը ձայների նման բաշխումն ու Գագիկ Ծառուկյանի առաջատար դիրքերը պայմանավորեց նաև զգայական տեսանկյունով: Նրա խոսքով, Գ. Ծառուկյանն ունի բարի լիդերի վարկանիշ ու սրանով է պայմանավորված, որ ընտրողների մեծ մասը կանայք են:
Նրանք պարային ֆլեշմոբին միացել են ակցիայի կեսից, ուստի նրանց հնարավոր է տեսնել տեսանյութի վերջին կադրերում:
Ընտրություններին մասնակցելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք ես, ցավոք, չունեմ:
Ըստ Գ. Բաղիյանի, սովորաբար տավարի և ոչխարի գլխաքանակի 40-45%-ի մորթն իրականացվում է հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ակնկալվում է, որ տարեվերջին անասնագլխաքանակը 0.7-1.0%-ով կգերազանցի նախորդ տարվա մակարդակը:
Ս. Հայրապետյանի տեղեկացմամբ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության հետ, արդյունքում, մեկ ամիս անց արդեն կգործի օն-լայն համակարգը, որի միջոցով վարորդները կկարողանան տեղեկանալ իրենց խախտումների մասին օն-լայն տարբերակով:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնությունում «Նյուքասլի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:0) նշել է, որ ֆուտբոլիստները վճռական էին գործում:
Գիտաժողովը նվիրվում է հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և նրանց միջև եղած կապերին: Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Հոլանդիայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև՝ Չեչնիայից, Դաղստանից, Օսեթիայից, Աբխազիայից:
Այսօր ոչ միայն ժողովուրդը չի հավատում, որ Օսկանյանը փող է լվացել կամ յուրացրել, այլև թե՛ գործ հարուցողները, թե՛ դրա պատվիրատուները, թե՛ գործի հետաքննությունն իրականացնողները և թե՛ դատախազի միջնորդագրին հավանություն տվողները: Բոլորն էլ գիտեն, որ այս ամենը աբսուրդ է:
«Հաշվի առնելով այս պայմաններում ստեղծվող դժվարությունները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռնարկեց մի շարք գործնական քայլեր` խոտի ապահով ձմեռացումը կազմակերպելու, կերի լրացուցիչ աղբյուրներ հայթայթելու, բարձր ապահովվածության տարածքներից կերի ավելցուկը դժվարություններ ունեցող համայքներ տեղափոխելու համար»:
Հիմա իրավիճակը սրվել է այն աստիճան, որ այս պայմաններում, նույնիսկ եթե վաղը Օսկանյանի անձեռնմխելիությունը ետ վերադաձնեն ու նրանից ներողություն խնդրեն, ԲՀԿ-ի կողմից գործող նախագահին սատարելը, մեղմ ասած, «ճիշտ չի հասկացվի»: Դա կնաշանակի ԲՀԿ-ի հեղինակության ուղղակի ոչնչացում, ինչից հետո նրա աջակցությունը Սերժ Սարգսյանին ոչ միայն չի օգնի, այլև ավելի կվնասի:
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս Կատարի «Ալ Սադ» ակումբում, հայտարարել է, որ էլ կլասիկոյի արդյունքն օրինաչափ է:
Նրան հարցրել են, թե ինչն է պատճառը, որ ուկրաինական թիմերը չեն կարողանում կանգնեցնել Հենրիխ Մխիթարյանին:
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն կարող է չմասնակցել Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Ռուսաստանի հետ խաղին:
Ուկրաինայի առաջնության 11-րդ տուրում «Մետալիստին» հաղթելուց (2:0) հետո Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով այդ խաղում հերթական գոլը խփեց և ռմբարկուական ռեկորդ սահմանեց, պատասխանել է հանքափորների պաշտոնական կայքի լրագրողի հարցերին:
Իտալիայի առաջնության 7-րդ տուրում կայացավ Ա սերիայի ամենասկզբունքային հանդիպումներից մեկը` «Միլան» – «Ինտեր»:
222-րդ Էլ Կլասիկո կոչված ներկայացումը կայացած է: Այսօր Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում Իսպանիայի բոլոր ժամանակների ուժեղագույն ակումբներ «Բարսելոնան» և «Ռեալը» միմյանց հանդիպեցին 222-րդ անգամ:
Հանդիպման 25-րդ րոպեին հաշիվը բացեց Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու, Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը:
«Արարատը» շարունակում հաջող ելույթները Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ: Հայաստանի առաջնության 25-րդ տուրում երևանցիները սեփական հարկի տակ 1:0 հաշվով առավելության հասան Դիլիջանի «Իմպուլսի» նկատմամբ:
Եզդիների հարսանեկան արարողության մեջ կարևորում են ազաբ եղբոր ներկայությունը, ով հարսանեկան ծեսի ընթացքում պարեցնում է զարդարված ծառի ճյուղը: «Այս ծառի հետ կապված, նույնպես հետաքրքիր ավանդույթ կա կապված: Ծառը, որը պետք է անպայման բերքատու լինի, բուն հարսանեկան արարողության նախորդող օրը չամուսնացած եզդի տղաները գողանում են ինչ-որ այգուց, և պարտադիր պայման է, որ ծառի ճյուղը չպետք է գործիքով կտրվի:
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ ոչ մի կարգապահական տույժ չի կիրառվի թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ:
Քիչ առաջ Պեկինում ավարտվեց China Open կանանց թենիսի մրցաշարը: Եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ բելառուսցի Վիկտորիա Ազարենկան առանց դժվարության (6:3, 6:1) առավելության հասավ 2-րդ ռակետ ռուս Մարիա Շարապովայի նկատմամբ:
«Այս տարին բավական առաջ էր: Եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տվել առավել շուտ հավաքել բերքը: Խաղողը դեռ օգոստոս ամսվա վերջից հասունացած վիճակում էր: Այն գյուղացիները, ովքեր բերքն առավել թանկ վաճառելու համար այն պահել են մինչ այսօր, կարծում եմ, կունենան բերքի կորուստ: Անձրևային եղանակն ու օդի խոնավության տատանումները բազմաթիվ հիվանդությունների պատճառ են»:
«Ռեդինգի» սեփականատեր Անտոն Զինգարևիչի կինը` Բելառուսի ամենագեղեցիկ կանանցից մեկ` մոդել Յեկատերինա Զինգարևիչը, դարձել է «Ռեդինգի» հանդիպումների իսկական զարդը:
Նախորդ տուրի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման հերոս Ռոման Բերեզովսկին այսօր «Դինամոյի» պահեստայինների նստարանին էր և այդպես էլ չմտավ խաղադաշտ:
«Բյուրոն առաջարկել է Իրավական հանձնաժողովին մտածել այս հարցի շուրջ, որը վերջնական տեսք կստանա ավելի ուշ: Մեր հանձնաժողովի անդամները ևս զբաղվելու են այդ հարցով ու, կարծում եմ, այն կհնչի այսպես` «Իրավունքների չարաշահման փորձերի կանխումը Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակում»: Հենց այս թեմայի շրջանակում էլ կդիտարկվի նաև Սաֆարովի գործը»
China Open-ի մրցանակային հիմնադրամը կազմում էր 2.205.000 դոլար։
«Չելսիի» կիսապաշտպան Օսկարը կոչ է արել Նեյմարին տեղափոխվել լոնդոնյան ակումբ, սակայն վերջինս հասկացրել է, որ դեռ չի պատրաստվում լքել «Սանթոսը»:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով մի քանի խաղ շարունակ հայտնվում էր թիմի մեկնարկային կազմում, այսօր կրկին հայտնվել է պահեստայինների նստարանին:
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ նորաստեղծ դեղամիջոցներից մեկը՝ նելֆինավիրը, ճնշում է ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլև կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը: Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, հետազոտությունը ղեկավարած գիտնականներից մեկը նշել է, որ հետագա ուսումնասիրությունները թույլ կտան ստուգել նելֆինավիրի ազդեցությունը քաղցկեղի այլ տեսակների վրա:
«Յուրաքանչյուր ամիս պետք է կատարվեն կուտակումներ քաղաքացու անձնական հաշվին իրենց իսկ աշխատավարձի 10 տոկոսի չափով, որից 5 տոկոսը կվճարեն քաղաքացիները, իսկ մյուս 5 տոկոսը կվճարի կառավարությունը»,- նշել է Արտակ Ղազարյանը: