Նրանք հայտարարեցին, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում տուժող կողմի իրավահաջորդի փաստաբանին: Ըստ մեղադրյալների իրավապաշտպանների` Վահե Ավետյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանի նեկայացրած միջնորդությունը ներկայացվել է դատական կարգի խախտումով: Մեղադրյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանլ էլ դատարանում հայտարարեց, թե սա ոչ թե դատավարություն է, այլ շոու ծրագիր:
Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` որպես ապացույց գործին միացնել մասնակիցների հագուստները, ինչպես նաև պետք է կատարել տեսաձայնագրման պրոցեսորի կրկնակի հետազոտություն: Ըստ նրա` «Հարսնաքարի» համալիրի աշխատակիցների ցուցմունքները ցույց են տալիս, որ վերջիններս գործով մեղադրյալներին չեն ճանաչում որպես «Հարսնաքարի» աշխատակիցներ:
Wonga վարկային ընկերության հետ նոր պայմանագիրը կարող է մեծ խնդիրներ պատճառել «Նյուքասլի» ղեկավարությանը:
2012թ. սկզբից Նյու Յորքի ֆինանսական սեկտորը կրճատել է ավելի քան 1200 աշխատատեղ, հավանական է, որ մինչև տարվա վերջ Ուոլ Սթրիթի աշխատակիցների քանակը կնվազի:
«Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»
«Երեկ պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով: Այս զարգացումն իմ կարծիքով վատ է Հայաստանի արդարադատության ու ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը, կարծես, ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում: Ավելին, անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հայտնի են դարձել քիմիայի ոլորտի Նոբելյան մրցանակակիրների անունները: Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել Ռոբերտ Լեֆկովիցը և Բրայան Կոբիլկան: Նրանք մրցանակը ստացել են կենդանի բջիջների ռեցեպտորների ուսումնասիրության համար:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 10-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,31%-ով:
Կառավարության որոշմամբ՝ «Բավրա» նոր հսկիչ-անցագրային կետ կառուցելու համար ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 55 մլն դրամ։
«Բարսելոնան» բողոքարկել է կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի որակազրկումը, ով կարմիր քարտ էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բեֆիկայի» հետ (2:0) հանդիպման ժամանակ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս ՔԿԱԳ կատարելու դեպքերը և կարգը, որը հնարավորություն է տալիս ամուսնության պետական գրանցումը կատարել ՔԿԱԳ մարմնի գրասենյակից դուրս` համապատասխան վայրում` վճարելով 50 հազար դրամ։
«Կառավարությունն ունի որոշակի ծրագրեր, որոնցով փորձեր է անում խթանել արտահանումը, սակայն այդ գործողություններն այդքան էլ բավական չեն»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Իտալիայի հավաքականի մարզչական շտաբը որոշել է թիմի մեկնարկային կազմը, որը խաղադաշտ դուրս կգա Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) և National Instruments ընկերության հայաստանյան մասնաճյուղը բացառիկ հնարավորություն են ընձեռում բոլոր նրանց, ովքեր ներկա չեն եղել օրերս տեղի ունեցած DigitecEXPO տեխնոլոգիական ցուցահանդեսին:
Նոյեմբերի 4-ին Նոբելյան մրցանակակիրներ պրոֆեսոր Թիմոթի Հանթը և պրոֆեսոր Մարտին Չալֆին կլինեն Երևանում: Այդ օրը Մատենադարանի նորակառույց մասնաշենքում նրանք հանդես կգան հանրային դասախոսություններով, իսկ արդեն երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա նրանց կլոր սեղան-քննարկումը երիտասարդ գիտնականների հետ:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները
Ձեզ ենք ներկայացնում Բյուրականի աստղադիտարանի նորընտիր գիտական խորհրդի նախագահ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Գագիկ Տեր-Ղազարյանի հոդվածը հատուկ 168.am-ի համար:
Քիչ առաջ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը օգոստոսի 29-ին ձերբակալվել է, իսկ սեպտեմբերի 3-ից գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Սերգեյ Ֆյոդորովը կիսվել է «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղից ստացած տպավորություններով:
Հունգարիայի կառավարությունը լայնածավալ գովազդային արշավ է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի դեմ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։ Ընդ որում, արշավը սկսվել է ԱՄՀ-ի կողմից Հունգարիային հատկացվելիք նոր վարկի շուրջ բանակցությունների ժամանակ։
«Հայաստանում արտահանման խթանմանը խանգարող թիվ մեկ խնդիրը բրենդինգն է, որը բացակայում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանին այսօր պաշտպան նշանակվեց փաստաբան Միհրան Պողոսյանը։ Մի քանի օր առաջ Ա. Բաղդասարյանից դիմում էր ստացվել դատարան, որի համաձայն վերջինս հայտնել էր, որ նախորդ դատական նիստում իր պաշտպան նշանակված Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից հրաժարվում է և խնդրում պաշտպան նշանակել Միհրան Պողոսյանին։ Դատարանը քիչ առաջ բավարարեց վերջինիս խնդրանքը։
«Այն, որ Թուրքիան մեր օդային տարածքը կփակի՝ ես այդպես չեմ կարծում, քանի որ Թուրքիայի այդ քայլ միջազգային ամենատարբեր կառույցների և երկրների շահերին սպառնացող քայլ կլինի: Դժվար թե Թուրքիան խոսքից գործի անցնի՝ սա ավելի շատ բարոյահոգեբանական հարթության մեջ պետք է դիտարկել: Եթե Ադրբեջանցի թուրքը վստահ լինի, որ` կործանելով այդ ինքնաթիռը կմնա անպատիժ ու անպատասխան, նա դա կանի, բայց այս պարագայում էլ մենք ունենք համարժեք պատասխան հասցնելու հնարավորություններ և կարող ենք Ադրբեջանին ցավոտ պատասխան տալ»:
Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել տարեկան ապահովել 300.000 միգրանտների հոսք դեպի Ռուսաստան, առաջին հերթին` մերձավոր և հեռավոր արտերկրից հայրենակիցներին Ռուսաստանում մշտապես բնակեցնելու հաշվին։
«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եթե նախօրոք իմանայի, որ Հայաստանն ու նրա հովանավորները նման աղմուկ կհանեն, կրկին ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին,»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը` հավելելով, թե իրենք գործել են օրենքի սահմաններում:
Երգչուհի Քրիստինա Ագիլերան նոր օծանելիք է թողարկել: Վերջին շրջանում համացանցյան հասարակության և աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր առավել գիրացած երգչուհին: Թեև նա հպարտանում է իր մարմնի նոր չափերով, սակայն նոր օծանելիքի գովազդային հոլովակում երգչուհու մարմնի փոքր հատված է երևում:
Ռուսական շոու-բիզնեսի հայտնի և գրավիչ երգչուհիներից մեկը`Վերա Բրեժնևան, համալրեց ամուսնալուծված կանանց շարքը: Նշենք, որ երգչուհու և իր ամուսնու`Միխայիլ Կիպերմանի ամուսնալուծության մասին լուրերը ռուսական շոու-բիզնեսում վաղուց էին շրջանառվում, սակայն այդ բոլոր խոսակցությունները երգչուհին հերքել էր:
Ծառուկյանը՝ դառնալով նախագահի թեկնածու, մեծապես տարանջատվելու է Ռոբերտ Քոչարյանից, ինչը ևս շատ ձեռնտու է իշխանությանը: Նույնը չի կարելի ասել Վարդան Օսկանյանի դեպքում, ով որպես թեկնածու՝ ավելի շատ լինելու է Քոչարյանի ներկայացուցիչը նախագահական ընտրություններում: Այս համատեքստում Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել՝ որպես իշխանության համար Ծառուկյանի թեկնածության շահեկանությունը հիշեցնելու փորձ: Շնորհակալ կլինի՞ իշխանությունը դրա համար Օսկանյանին, թե՞ ոչ՝ցույց կտան առաջիկա իրադարձությունները:
Այս անգամ զույգը լրատվամիջոցներին ներկայացավ կոռեկտ, պատշաճ և ներկայանալի տեսքով: Բոլորը սպասում էին ինչ-որ իրարանցման կամ սկանդալի, բայց զույգն իրեն կարողացավ լրագրողների առաջ պահել այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Թե Ուիլյամը, թե Քեյթը հագնվել էին հավուր պատշաճի և, առանց այլևայլությունների՝ լայն ժպտում էին լոնդոնյան լրատվամիջոցների տեսախցիկների առջև:
ՀՀ դատականի համակարգի անկատարության և որոշ «գերարդար» դատավորների սխալ վճիռների պատճառով բյուջեն մի քանի հարյուր հազար դոլարի վնաս է կրում։