
Փլատակների տակից բոլոր տուժածները դուրս են բերվել (լրացված, լուսանկարներ)

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում:
168.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում գտնվող «Կարաս» թոնրատան հարևանությամբ գտնվող կիսաքանդ կիսակառույց շինության շինարարական աշխատանքների ընթացքում. 3-րդ հարկի տանիքը փլվել է բանվորների վրա։
Այս պահի դրությամբ ԱԻՆ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 6 մարդու, որոնց տեղեփոխեցին հիվանդանոց:
Փրկարարները այս պահին փորձում են փլատակների տակից դուրս բերել նաև մյուս մարդկանց:
168.am-ին ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը տեղեկացրեց, որ փլատակների տակ մնացել էր 11 բանվոր. բոլորին հաջողվել է դուրս բերել փլատակների տակից, և տեղափոխել հիվանդանոց:
Հիվանդանոցից 8 մարդ արդեն իսկ դուրս է գրվել: Դեպքի վայրում աշխատող փորձագիտական խումբը փորձում է պարզել դեպքի պատճառները: Դեպքի վայրում աշխատում են Երևան քաղաքի ոստիկանության, շտապօգնության և ԱԻՆ փրկարարական ջոկատները: