Նախնական դատական նիստեր Ռուբեն Հայրապետյանի դեմ գործերով
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, նոյեմբերի 1-ին տեղի կունենա նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործով:
Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:
Քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի նույնպիսի հայցապահանջով գործի նախնական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, իսկ քաղաքացի Գարեգին Չուգասզյանն ընդդեմ Ռ. Հայրապետյանի դիմումն ընդունվել է նույն դատարանի դատավոր Աիդա Դավթյանի վարույթ, սակայն, ըստ Դատալեքս տեղեկատվական համակարգի, դեռևս որոշում չի կայացվել դատաքննություն նշանակելու մասին: