Փլուզումից տուժած 11 բանվորները գտնվում են Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում. ոչ ոք դուրս չի գրվել հիվանդանոցից (լուսանկարներ)

ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը 168.am-ի թղթակցին հայտնել էր, թե Խանջյան փողոցում տեղի ունեցած նորակառույց շենքի փլուզման հետևանքով փլատակների տակից դուրս բերված բանվորներից 9-ը դուրս են գրվել հիվանդանոցից:

Սակայն քիչ առաջ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի ընդունարանից 168.am-ին տեղեկացրեցին, որ 11 բանվորները, ովքեր դուրս են բերվել փլատակների տակից, գտնվում են իրենց հիվանդանոցում, և այս պահի դրությամբ ոչ ոք դուրս չի գրվել հիվանդանոցից:

Նրանից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկը` թեթև վնասվածքներ է ստացել, իսկ մյուսների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Բոլոր տուժածները ենթարկվում են ռենտգեն ստուգումների: Մանրամասներն ավելի ուշ:

Կիսակառույց  շենքի փլուզման դեպքի առթիվ ոստիկանության կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  157-րդ հոդվածի հատկանիշներով: Կատարվում է դեպքի վայրի զննություն, ստուգվում են շինարարական փաստաթղթերը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031