«Կառավարությունը գտել է հայ ժողովրդի գրպանը մտնելու հնարամիտ միջոցը»
Այսօր Աժ-ում քննարկվող «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարեց, թե ինքը դեմ է քվեարկելու այդ օրինագծին: «Հայրենի կառավարությունը գտել է հայ ժողովրդի գրպանը մտնելու, մի կերպ սնունդ հայթայթող ընտանքիների հացը կտրելու, դրանով այդ ընտանիքներին արտագաղթի մղելու հնարամիտ միջոցը: Այս օրինակացված օրինագծի անունը դրել են պարտադիր կուտակային համակարգ, որն ինքը պետք է բնակչության համար ծերության առավել հարմար պայմաններ ապահովի, սակայն օրենքում առկա ձևակերպումներից պարզ է դառնում, որ այս ամենի նպատակն է ընդամենը է’լ ավելի աղքատացնել ժողովրդին, է’լ ավելի մեծացնել մարդկանց կախվածությունն ընտրակաշառքից և, ի վերջո, բնակչության դրամական միջոցները կենտրոնացնել իշխող վերնախավի ձեռքերում»: