Բաժիններ՝

Նկատողություններ ՋՕԸ-ներում ստուգումների արդյունքում

Ի կատարում ՀՀ վարչապետի հանձնարարականի և հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից «Մասիս», «Մուսալեռ», «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում իրականացված համալիր՝ ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակի ստուգման արդյունքները, կազմված ակտերում արձանագրված խնդիրները, ջրօգտագործողների ընկերությունների վարչական խորհուրդների կողմից քննարկվել են ներկայացված խնդիրները:

Քննարկումների արդյունքներով կայացվել են համապատասխան որոշումներ: Բոլոր համալիր հարցադրումների տեսանկյունից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Միաժամանակ կարճ ժամկետներ են տրվել՝ ակտերում ներառված խնդիրները ճշգրտելու, շտկելու և վերացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը, արդյունքում խիստ նկատողություն է հայտարարվել «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին:

Միաժամանակ «Մասիս» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով խիստ նկատողություն են հայտարարվել ընկերության գլխավոր ճարտարագետին, շահագործման և վերանորոգման, ինչպես նաև ջրօգտագործման բաժինների պետերին:

«Մուսալեռ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի կողմից ևս նկատողություն է հայտարարվել ՋՕԸ-ի գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին; Ընդ որում, «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրենի հրամանով նկատողություն է հայտարարվել ջրի հաշվառման պատասխանատուին:

Նմանատիպ պատժամիջոցներ են կիրառվել նաև «Նաիրի» և «Աշտարակ» ՋՕԸ-ներում:

Տարեկան գործունեության արդյունքների քննարկումներով համապատասխան պատասխանատուների նկատմամբ կկիրառվեն նոր` հետագա գործողություններ:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս