«Լոգոպեդը բժշկական մասնագիտություն չէ, լոգոպեդը մանկավարժական մասնագիտություն է, և շատ քիչ պոլիկլինիկաներում մենք ունենք լոգոպեդի կաբինետ. մեր ֆինանսավորումը պոլիկլինիկական կաբինետներին՝ պարտադիր նշվում է չորրորդ կաբինետը, և հինգերորդը չի ֆիքսվում՝ որ կաբինետը. գրվում է «այլ կաբինետ»:
Նոյեմբերի 6-ին և 7-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունենալու «Պատանի տաղանդների միջազգային փառատոն-մրցույթը»:
Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են:
Իտալացի հայտնի լրագրող Տիցիանո Կրուդելին իտալական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ իր տվյալներով՝ «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին արդեն գիտի, թե ում է վաճառելու ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը։
ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անունից հայտարարություն է տարածվել, որտեղ անդրադարձ կա շաբաթ օրը կառավարության նիստերի դահլիճում ՍԴՀԿ հիմնադրման 125-ամյակին նվիրված պաշտոնական նիստին:
Այսօր Երևանի ժամանակով 18:00-ին «Շախտյորի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը Դոնեցկի օդանավակայանից ուղևորվել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:
Խոսրվի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջև:
Քիչ առաջ ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի հերթական գաղտնի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը կրկին պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասաց` չի ընդունում դրանք:
Երևանի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին:
«Չգիտեմ` Արամ Մանուկյանն ո՞ւմ է նկատի ունեցել, բայց, կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին իր տեսակետը չի վերաբերում»:
«Դժվարանում եմ դա քննարկում կոչել, որովհետև որոշում քաղխորհուրդը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին չի ընդունել: Այս հարցի շուրջ ավելի շուտ խոսակցություններ են եղել: Մենք խոսել ենք այդ համագործակցության նպատակահարմարության, իմաստի մասին: Այդ խոսակցությունները զուտ ինֆորմացիոն բնույթ են կրել»:
Բանդայի գործով այսօրվա նիստում տուժող Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սերիկ Սողոյանը, հայտարարել է, որ 2011թ. հունիսի լույս 1-ի գիշերն իրենց տուն ներխուժած անձինք 5-6 հոգի էին՝ դիմակավորված, սև շորերով, ձեռնոցներով:
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորատի նիստն այսօր վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,89%-ով:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան խոստովանել է, որ միշտ ցանկացել է նմանվել Զինեդին Զիդանին:
2013թ. պետական բյուջեի նախագծով ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է 7 մլրդ 611 մլն դրամի չափով, ինչը 2012 թ.-ի մակարդակը գերազանցում է շուրջ 919 մլն դրամով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վ. Խաչիկյանի գործը դեռևս նախաքննության փուլում է, և որևէ նոր տեղեկություն չի կարող հայտնել այդ կապակցությամբ:
Այս օրերին Նոբելյան մրցանակակիրներ Թիմ Հանթը և Մարտին Չալֆին գտնվում են Հայաստանում:
«Ես պաշտոնապես դեռ չեմ առաջադրվել: Երբ օֆիցիալ կառաջադրվեմ, իրադրությունը կթելադրի ժամանակի կամքը: Ասեկոսեները կամ թռուցիկ այլ հայտարարությունները ցածր հարթակի արտահայություններ են: »
Տոմսերը կարժենան 3000-8000 դրամ:
Նոյեմբերի 5-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի քննիչի կողմից ձերբակալվել է Գավառ քաղաքի Ազատության 29 հասցեի բնակիչ 31-ամյա Գևորգ Մելքոնյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն այսօրվանից պաշտոնապես հրաժարվում է դրամաշնորհներից և դրանք ուղղորդում է հասարակական կազմակերպություններին:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մայքլ Էսյենը չի մասնակցի 2013 թ. Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: Այս մասին հաղորդում է Ghanaweb-ը: Էսյանն արդեն տեղեկացրել է Գանայի ընտրանու գլխավոր մարզիչ Քվեսի Ապիային, որ չի կարողանալու միանալ հավաքականին, քանի որ շարունակում է վերականգնել մարզավիճակը, որը կորցրել էր ծանր վնասվածքից հետո: Միևնույն ժամանակ, Էսյենը 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել: Հիշեցնենք, […]
«Իրենց թեկնածուները եկան մեր ցուցակով` քաղաքական, բարոյական տարբեր պարտավորությունների համալիրի արդյունքում, և այդ պարտավորությունները չհարգվեցին, խախտվեցին, և իմ հրապարակային հայտարարությանը խթանը հանդիսացավ այն, որ իրենք ասացին, որ այդպես չէ: Եվ ես ասում եմ, որ այդ խմբից գոնե մեկը` պարոն Արզումանյանը, շատ լավ պատգամավոր է, ուղղակի նա պետք է դիվանագիտությունը ճշմարտությամբ զինի»:
Հայաստանում, ինչպես հայտնի է, հրապարակային հայտարարությունների մակարդակում «սրտացավ» են բոլոր քաղաքացիները, հատկապես քաղաքականությամբ զբաղվողները: «Սրտացավ» են ինչպես՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած ՀՀԿ-ի միլիոնատերերը, այնպես էլ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա կուսակցության անդամ միլիոնատերերը: Այսինքն` Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկում է` երկու բևեռներից ով ավելի շուտ և ավելի շատ «հանգանակություն» տրամադրեց, այդ ուղղությամբ էլ կփչի «սարերի քամին»:
Հարցին, թե ո՞ր քաղաքական ուժն էր կանգնած մարտի 1-ի կազմակերպման հետևում, պարոն Մանուկյանը չի հստակեցրել.«Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր, Քոչարյանի հրահանգով է եղել և նրան աջակցող ուժերը: Այնտեղ քաղաքական ուժ աշխատո՞ւմ էր, ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:
Հայաստանի ընդհանուր բեռնափոխադրումների կեսից ավելին բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցում։
Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ստանալով ստացիոնար բուժում: