Բաժիններ՝

Էսյենը հրաժարվել է մասնակցել 2013 թ. Աֆրիկայի գավաթի խաղարկությանը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մայքլ Էսյենը չի մասնակցի 2013 թ. Աֆրիկայի գավաթի խաղարկությանը: Այս մասին հաղորդում է Ghanaweb-ը:

Էսյանն արդեն տեղեկացրել է Գանայի ընտրանու գլխավոր մարզիչ Քվեսի Ապիային, որ չի կարողանալու միանալ հավաքականին, քանի որ շարունակում է վերականգնել մարզավիճակը, որը կորցրել էր ծանր վնասվածքից հետո:

Միևնույն ժամանակ, Էսյենը 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:

Հիշեցնենք, որ Աֆրիկայի գավաթի խաղարկությունը կկայանա Հարավային Աֆրիկայում հունվարի 19-ից փետրվարի 10-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930