
Գոմեշի մսի գործով մեղադրյալը դեռ հիվանդանոցում է

Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ստանալով ստացիոնար բուժում:
Այդ մասին Pastinfo.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը:
«Օհանջանյանը նախկինում սրտի վիրահատություն է տարել և ստենդավորվել է նրա սիրտը»:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քր. օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:
«Փաստինֆո»