
Րաֆֆի Հովհաննիսյանը շտապողականություն չի դրսևորել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօրվա ասուլիսում հայտարարել էր. «Քաղաքական ուժերը պետք է վերլուծեն քաղաքական իրավիճակը, որից հետո առաջադրեն իրենց թեկնածուներին: Ավելորդ շտապողականությունը տեղին չէ: Տեսեք, թե ով է հապշտապ հայտարարել թեկնածու առաջադրելու մասին՝ ամենաթույլերը: 3-4 թեկնածուներ, իրենց թուլությանը համապատասխան»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ասաց. «Չգիտեմ` Արամ Մանուկյանն ո՞ւմ է նկատի ունեցել, բայց, կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին իր տեսակետը չի վերաբերում»:
Նաև հավելեց. «Չեմ կարող ասել՝ ինչպիսի մտածելակերպ ունի պարոն Մանուկյանն ու մտածելակերպի արդյունքում ինչպիսի սկզբնական տվյալներ է դնում, որ այդ թեզը կառուցում է: Ես անգամ մեկնաբանելու խնդիր էլ չեմ տեեսնում: Չեմ կարծում, որ նրա ասածը Րաֆֆի Հովհաննիսյանին է վերագրվում»:
Ըստ Արմեն Մարտիրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշման կայացման մասին շտապողականություն չի դրսևորել ու քաղաքական դաշտն էլ, անշուշտ, վերլուծել է: