Բախում և ծեծ` Խոսրովի անտառ գնալու ճանապարհին (լուսանկարներ)

Խոսրվի անտառ գնալու ճանապարհին բախում է տեղի ունեցել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջև:

Մոտ 10 բնապահպան, որոնց մեջ են նաև Մարիամ Սուխուդյանը, Եղիա Ներսեսյանը, փակել են ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվում էին արգելոցի «Խոսրով» տեղամաս։ Այստեղ նախատեսված է խորհրդակցություն անցկացնել։

«Ա1+»-ի փոխանցմամբ` ակտիվիստները գրեթե հայտնվել էին ավտոբուսի անիվների տակ, իսկ նրանցից մեկը բարձրացել էր ավտոբուսի տանիքին՝ խոչընդոտելով ավտոբուսի շարժը։

Բնապահպաններն իրենց այս քայլով պահանջում են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։

Կարդացեք նաև

Քիչ առաջ ծեծկռտուք էր տեղի ունենում Արարատի մարզի ոստիկանության ներկայացուցիչների և բնապահպանների միջև։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բախման վայրում է գտնվում նաև Արարատի մարզի ոստիկանապետ Աշոտ Մկրտչյանը։

Ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանը համոզված է, որ իրենց դիտավորյալ չեն հրավիրել այդ խորհրդակցությանը։

«Մենք համոզված ենք, որ  քննարկվելու է արգելոցի «Գառնի» տեղամասում իրականացվող ապօրինի շինարարության օրինականացման հարցը։ Այդ շինությունը պատկանում է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Մարիամ Սուխուդյանը։

Սկզբում Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները լրագրողներին թույլ չէին տալիս դուրս գալ ավտոբուսից՝ միջադեպը չլուսաբանելու համար։ Սակայն տեսնելով, որ իրավիճակն անկառավարելի է դարձել, բոլորը դուրս են եկել ավտոբուսից և սպասում են Բնապահպանության նախարարի ժամանելուն՝ խնդիրը կարգավորելու համար։

«Ա1+»-ի թղթակիցը հայտնել է, որ նախարար Արամ Հարությունյանը թույլ է տվել, որ «Խոսրովի անտառ» արգելոցում կազմակերպված խորհրդակցություններին մասնակցեն նաև ավտոբուսի ընթացքը խոչընդոտող բնապահպանները։

Այժմ նրանք միասին ուղևորվում են արգելոց։

Իսկ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հայկ Հակոբյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է. «Խոսրովի անտառ» արգելոցում կազմակերպված խորհրդակցությունն այժմ նորմալ ընթացքի մեջ է: Բնապահպան ակտիվիստները ցանկացան մասնակցել քննարկմանը, մենք էլ չմերժեցինք»:

Հարցին, թե ինչու բնապահպանները չէին հրավիրվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի խնդրի քննարկմանը, Հայկ Հակոբյանը պատասխանեց. «Քննարկումը մասնագիտական ուղղվածություն ուներ, այդ պատճառով էլ հանրային սեկտորին չէինք ներգրավել»:

Հ. Հակոբյանի խոսքով՝ այդ մասին իրենք տեղյակ են պահել բնապահպան ակտիվիստներին` տեղեկացնելով, որ երկրորդ փուլում կընդգրկվեն նաև նրանք:

Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 5-ին, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել Խոսրովի արգելոցում: Առավոտյան Խոսրովի անտառ գնալու ճանապարհին բնապահպանության նախարարության ներկայացուցիչների և բնապահպան ակտիվիստների միջև ընդհարում էր տեղի ունեցել:

Բնապահպանները փակել էին ավտոբուսի ճանապարհը, որով նախարարության ներկայացուցիչներն ու լրագրողներն ողևորվելիս են եղել արգելոցի «Խոսրով» տեղամաս։

Իրենց այս քայլով ակտիվիստները պահանջել են խորհրդակցություններում իրենց ևս ընդգրկել։ Քանի որ իրավիճակն անկառավարելի է դարձել` նրանց պահանջը հաշվի է առնվել:

 

Տեսանյութեր

Լրահոս