Բաժիններ՝

Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից

2012թ. նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն նոյեմբերի 6-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Հյումել խանութների ցանցում:

Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

ՀՖՖ մամուլի նծառայություն

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս