Բաժիններ՝

Ներմուծողները նախընտրում են ավտոմոբիլային տրանսպորտը

Հայաստանի ընդհանուր բեռնափոխադրումների կեսից ավելին բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) զեկույցում։

Այսպես, 2012թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 853.2 հազար տոննա, որից 449.4 հազարը (52.6%) բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին։

Բեռնափոխադրման ծավալներով երկրորդ տեղում  երկաթուղին է՝ 287.5 հազար տոննա, երրորդում՝ մայրուղային-խողովակաշարային միջոցը՝ 115.3 հազար տոննա։ Օդային տրանսպորտին բաժին է ընկնում ընդամենը 1000 տոննա։

Ընդհանուր բեռնափոխադրումների ծավալն այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով աճել է 5.8%-ով։ Ամենից շատ՝ 21.1%, աճել են խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալները՝ 21.1-ով։ Իսկ ամենից քիչ աճ արձանագրել է ավտոմոբիլային տրանսպորտը՝ 1.1%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս