 
                        Առանց փարոսների
 
                                    «Կան նախկին ղեկավարներ, ինչպես պարոն Քոչարյանը և պարոն Տեր-Պետրոսյանը, բայց նրանք դժվար թե կարողանան դառնալ առաջատար փարոսներ, չնայած որ Տեր-Պետրոսյանը վերջին ընտրություններում շատ մոտ էր հաղթանակին:
Չեմ կարծում, որ նա (Տեր-Պետրոսյանը.- խմբ) այս օրերին մեծ ժողովրդականություն ունի»,- «168 Ժամի» թղթակցին տված հարցազրույցում ասել է բրիտանական «Chatham House» հետազոտական կենտրոնի փորձագետ Ջեյմս Նիքսին` անդրադառնալով Հայաստանի ընդդիմության ներկայիս հնարավորություններին:
Նիքսին ասել է, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակը կարող էր ցանկալի լինել ԱՄՆ-ի համար, բայց, իր կարծիքով, նա չի ստանա անհրաժեշտ օգնությունը, քանի որ ամերիկացիներն այժմ այնքան էլ մտահոգված չեն այդ հարցով:
Իսկ հարցին` Հայաստանի նախագահական ընտրություններում ի վերջո աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ո՞ր մեկը կհաղթի` արևմտյա՞նը, թե՞ ռուսականը, փորձագետը պատասխանել է.
«Ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        